Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
,,Հայ ասպետ,,-ի առաջին մրցանակը՝ դսեղցիներին
06.09.2011
Օրերս Հանրային հեռուստատեսության ,,Հայ ասպետ,, գիտակների մրցույթում բացարձակ առավելությամբ հաղթեց Դսեղի Հովհ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի 9-10-րդ դասարանցիներից կազմված թիմը՝ խոր գիտելիքներ ցուցաբերելով հայ գրականության, հայոց լեզվի, հայ և համաշխարհային արվեստի պատմության, երգի և երաժշտության, գեղարվեստի, բնության ու տիեզերքի վերաբերյալ:
Պայքարի մեջ մտնելով Օձունի Հովնան Օձնեցու անվան թիվ 1 դպրոցի և Երևանի դպրոցներից մեկի իրենց հասակակիցների հետ, դսեղցի դպրոցականները հաղթանակ տարան մրցակիցների նկատմամբ: Երկրորդ տեղում դարձյալ լոռոցիներն են՝ Օձունի դպրոցականները: Որպես պարգև, դսեղցի դպրոցականներին շնորհվեց Հայաստանի պատմական վայրերում ճամփորդելու եռօրյա ուղեգիր:
,,Հայ ասպետ,, գիտակների մրցույթի նկարահանված տեսանյութը Հ-1-ի եթերում կհեռարձակվի առաջիկա կիրակի օրը՝ սեպտեմբերի 11-ին: