Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին գյուղատնտեսությանը եւ սեփական եկամուտների հավաքագրմանը վերաբերող հարցեր

05.09.2011

Սեպտեմբերի 5-ի հերթական աշխատանքային խորհրդակցությունը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն սկսեց աշնանացան ցորենի սերմացուի վերադարձնելիության և ցորենի նոր քանակի տրամադրմանը վերաբերող հարցերի քննարկումով: Մարզպետը նշեց, որ այն համայնքները, որոնց ղեկավարները հստակ տեղեկատվություն չեն տրամադրում ստացված բերքի վերաբերյալ, այս տարի կզրկվեն ցորենի սերմացուից:
Հոկտեմբեր ամսին ՀՀ կառավարությունը նախատեսում է իրականացնել ,,Գյուղական համայնքների ֆորում,, ծրագիրը, որը տեղի կունենա հոկտեմբեր ամսին։ Ֆորումին կմասնակցեն այն համայնքների ղեկավարներն ու ակտիվ գյուղատնտեսները, որտեղ բարձր մակարդակի վրա է գյուղատնտեսությունն ու անասնապահությունը:
Մարզպետը կարևորեց նաև հոկտեմբերի 12-ին կայանալիք մարդահամարը, նշելով, որ մինչ այդ պետք է ավարտին հասցնել բոլոր համայնքների` շենք-շինությունների համարակալման աշխատանքները, հետագա խնդիրներից խուսափելու համար:
Խոսք եղավ 2011 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ սեփական եկամուտների հավաքագրման և համայնքային ենթակայության հիմնարկներում աշխատավարձերի պարտքերի մարման ընթացքի մասին։ Նշվեց, որ թերացումներ են նկատվում հատկապես հողի հարկի և գույքահարկի գծով: Ա.Նալբանդյանը բացասական համարեց այն, որ առանց այն էլ ցածր են աշխատավարձերը և անթույլատրելի է պարտքեր կուտակելը:
Մարզում իրականացվում են նաև կապիտալ շինարարության ծրագրեր, որոնց վերաբերյալ Ա.Նալբանդյանը նշեց, որ եթե կա այնպիսի համայնք, որտեղ սեփական եկամուտները չեն հավաքագրվում ըստ նախատեսվածի, ապա այդ համայնքին տրվում է ժամանակ, որի ընթացքում նա պետք է նախատեսված չափով իրականացնի հավաքագրումը, և միայն այդ դեպքում տվյալ համայնքում կիրականացվի կապիտալ շինարարության ծրագիր:
Համապատասխան ստորաբաժանումների պետերին մարզպետը հանձնարարեց, պարբերաբար կանցկացնել ստուգայցեր, քանի որ մարզի հետագա ծրագրերի ներդրումները կպայմանավորվեն ընթացիկ ծրագրերի կատարման աստիճանից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 15:45:49