Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ֆրանսիայի հետ համագործակցության շրջանակներում

03.09.2011

 Սեպտեմբերի 2-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի Պրովանս-Ալպ Կոտ դ’Ազյուր ռեգիոնալ խորհրդի ներկայացուցիչ, ,,Քաղաքացիական պաշտպանություն առանց սահմանների,, ասոցիացիայի նախագահ, գնդապետ Բերնար Ժաննինին: Պարոն Բերնարը ռեգիոնալ խորհրդի նախագահ Միշել Վոզելի և իր անունից շնորհավորեց Ա.Նալբանդյանին՝ մարզպետ նշանակվելու առթիվ՝ նրան հանձնելով շնորհավորական նամակը։ Սպան տեղեկացրեց, որ 2007 թվականից ի վեր ֆրանսիական կողմը սերտ համագործակցել է մեր մարզի հետ, Ստեփանավանում ստեղծել ,,Լոռի,, փրկարարական ջոկատը, իսկ այսուհետ նախատեսված է Հայաստանի Հանրապետությունում՝ առաջինը Լոռիում ստեղծել փրկարարների և հրշեջների կամավորական ջոկատներ՝ ապահովելով նրանց համապատասխան պիտույքներով, ինչպես նաև մեթոդական օգնությամբ: Մարզպետ Արթուր Նալբանդյանն իր գոհունակությունը հայտնեց չորսամյա համագործակցության և օժանդակության համար: Նա Բ.Ժաննինին տեղեկացրեց այն մասին, որ Լոռու, մասնավորապես Ալավերդու, Ախթալայի և Ֆրանսիայի միջև կապերը հարուստ պատմություն ունեն, որը մեկնարկվել է դեռևս բոլշևիկյան հեղափոխությունից առաջ՝ լեռնամետալուրգիական արտադրությամբ։Մարզպետը պատրաստակամութ-յուն հայտնեց ըստ ամենայնի օժանդակելու փրկարարական և հրշեջ կամավորական ջոկատների ստեղծման նոր ծրագրերի իրականացմանը՝ հավելելով, որ այդ մասին ինքը նամակով կտեղեկացնի նաև պարոն Միշել Վոզելին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53