Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վարչապետը մասնակցեց Վանաձորի թիվ 22 հիմնական դպրոցի նորակառույց մասնաշենքի բացմանը

31.08.2011

Գիտելիքի օրվա նախօրեին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը, ՙԴպրոցաշինություն՚ Ծիգ-ի տնօրեն Հրայր Սարգսյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը եւ այլ բարձրաստիճան հյուրեր մասնակցեցին Վանաձորի թիվ 22 հիմնական դպրոցի նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը:
Նոր մասնաշենքի շինարարությունը սկսվել է ավելի քան մեկ տարի առաջ՝ ՙԼինսի՚ հիմնադրամի ֆինանսավորմամբ: Բարելավել եւ ընդլայնվել են դպրոցի շենքային պայմանները: Կատարվել է 476 մլն 500 հազար դրամ արժողությամբ բակի բարեկարգում, ցանկապատում, կառուցվել են մարզական եւ հանդիսությունների հրապարակներ, կաթսայատուն եւ արտաքին ցանցեր:
Նոր մասնաշենքում տեղակայված է նա եւ ճաշարանը, գրադարանը, գրապահոցը, ընթերցասրահը, համակարգչային սենյակը, լաբորատորիաները՝ ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, աշխատանքի ուսուցման դասասենյակները եւ այլն: Դպրոցը նախորդ ուսումնական տարում ուներ 190 աշակերտ: Նոր ուսումնական տարում աշակերտների թիվը համալրվել է եւս 20-ով: Միչդեռ նորակառույց մասնաշենքը հնարավորություն է ստեղծել ընդունելու մինչեւ 360 աշակերտ:
Շինարարական աշխատանքներն իրականացրել է ՙՈւկրշին՚ ՍՊԸ-ն:
Նորամուտի առիթով ողջույնի խոսք ասաց դպրոցի տնօրեն Դավիթ Մելքոնյանը: Նա շնորհակալություն հայտնեց կառավարությանը, ՙԴպրոցաշինություն՚ ծրագրի ներկայացուցիչներին նման հնարավորություն ընձեռելու եւ ՙՈւկրշին՚ կազմակերպությանը՝ բարձրորակ շինարարություն կատարելու համար,խոստացավ սրբությամբ պահպանել կատարված աշխատանքները:
Ողջույնի եւ շնորհակալության խոսքեր հղեցին նաեւ ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը դպրոցի կոլեկտիվին եւ աշակերտներին շնորհավորեց Գիտելիքի օրվա, գեղեցիկ կառուցված եւ անհրաժեշտ գույքով համալրված մասնաշենք ունենալու կապակցությամբ:
-Կոչ եմ անո.ւմ ձեզ, լավ սովորե՜ք եւ բարձր պահեք ձեր դպրոցի պատիվը՝ գիտակցելով, որ հիմնարար գիտելիքներով զինված մարդն անպարտելի է,- ասաց Ա.Նալբանդյանը՝ շնորհակալություն հայտնելով կառավարությանն ու հիմնադրամին՝ դպրոցին նման մեծ նվեր մատուցելու համար:
-ՀՀ կառավարության ու իմ անունից ուզում եմ շնորհավորել այս գեղեցիկ օրվա կապակցությամբ, օր, որը հավերժ կմնա ձեզանից յուրաքանչյուրի հիշողության մեջ: Ուզում եմ հավաստիացնել, որ դպրոցաշինությունը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է լինելու: Ծրագրերը լինելու են շարունակական, որպեսզի մեր աշակերտները հիմնավոր գիտելիքներ ձեռք բերեն բարվոք պայմաններում,- իր ողջույնի խոսքում ասաց Տիգրան Սարգսյանը:
Մասնաշենքն օրհնեց եւ բարեմաղթանքի խոսքեր հղեց Գուգարաց թեմի առաջնորդը:
Բացման ժապավենը կտրելու պատիվն ընձեռվեց ՀՀ վարչապետին եւ Լոռու մարզպետին: Ներկաները ծանոթացան աշխատանքներին՝ արժանացնելով բարձր գնահատականի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-22 17:14:20