Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արթուր Նալբանդյանը՝ Լոռու մարզպետ

29.07.2011

 Արթուր  Նալբանդյանը՝  Լոռու  մարզպետ

 

ՀՀ  կառավարության 2011թ.  հուլիսի  28-ի  որոշմամբ Արթուր Լևոնի  Նալբանդյանը նշանակվել է  ՀՀ  Լոռու  մարզպետ:

 

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հուլիսի 29-ին Լոռու մարզպետարանի աշխատակազմին, գործադիր մարմնի մարզային կառույցներին, մարզի ակտիվին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Արթուր Նալբանդյանին:

 

Ա. Գեւորգյանը բարձր գնահատեց նախկին մարզպետ Արամ Քոչարյանի կատարած աշխատանքը եւ շնորհակալություն հայտնեց նրան` մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված աշխատանքների համար:

 

Նոր մարզպետին ներկայացնելիս ՀՀ փոխվարչապետը վստահություն հայտնեց, որ Ա. Նալբանդյանը պատշաճ մակարդակով կիրականացնի մարզում ՀՀ կառավարության քաղաքականությունը: Նոր պաշտոնում հաջողություններ մաղթելով Ա.Նալբանդյանին` Ա. Գեւորգյանը նշեց, որ նա աշխատանքի մեծ փորձ ունի տեղական ինքնակառավարման համակարգում եւ քաջատեղյակ է խնդիրներին` վստահություն հայտնելով, որ նորանշանակ մարզպետը, համագործակցելով մարզի համայնքների ղեկավարների հետ, իր փորձն ու գիտելիքները կներդնի տարածքային կառավարումն արդյունավետ իրականացնելու համար:

 

Ա. Նալբանդյանը   շնորհակալական  խոսք ասաց  իր  նկատմամբ  ցուցաբերված  վստահության   համար,   հավաստիացրեց, որ ջանք  ու  եռանդ   չի  խնայի  իրականացնելու  այն  բոլոր ծրագրերն  ու  խնդիրները, որոնք  առկա  են  մարզի ոլորտներում:

 

Արամ Քոչարյանը իր  խոսքում  նշեց,  որ իր պաշտոնավարման ընթացքում ձգտել է ուժերի ներածին  չափով ծառայել և  շնորհակալություն  հայտնեց մարզպետարանի աշխատակազմին,  մարզի  պաշտոնատար  անձանց՝  համատեղ  արդյունավետ  գործունեության   համար: Նա նորանշանակ մարզպետին մաղթեց բեղմնավոր գործունեություն:

 

Լոռու մարզպետարանի  տեղեկատվության և հասարակայնության հետ  կապերի  բաժին

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13