Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ 27.03.2015
Թանկագին բարեկամներ: Ամեն օր թատրոնի հարկի ներքո տոն է, սակայն այդ տոնն ու տոնական տրամադրությունը ժողովրդին պարգևողների՝ թատրոնի մարդկանց հասցեին մեծարանքի խոսքեր հնչում են միայն տարվա մեջ մեկ անգամ: Եվ, այնուամենայնիվ, այս տոնը դառնում է ոչ միայն թատերագրինը, բեմադրիչինն ու դերասանինը, այլև թատրոնում աշխատող բոլոր մարդկանց, այլև թատերասեր ողջ հանրության համար հոգեհարազատ բովանդակություն ու բարձր տրամադրություն պարունակող օր:
24.03.2015 Սրբազան հայր: Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքը՝ Ձեր ծննդյան տարեդարձի առթիվ: Ձեր անվան և ջանադիր գործունեության հետ են շաղկապվում Լոռու մարզի հոգևոր մշակույթի նորօրյա ձևավորումն ու զարգացումը, մարզային և համայնքային իշխանությունների, Հայ առաքելական Սուրբ եկեղեցու համագործակցությունը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության պետականության և մեր ժողովրդի:

Միշտ եղեք, գեղեցիկ և հմայիչ 06.03.2015
Թանկագին մայրեր, քույրեր: Տարիներ ի վեր, դեռ դպրոցական տարիքից, յուրաքանչյուր պատանու համար առանձնահատուկ սրտամոտ է Մարտի 8-ը, որն առիթ է ընձեռում առաջին ձնծաղիկները նվիրել սիրելի ուսուցչուհուն և թանկագին մորը:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Հայոց բանակի օրվա կապակցությամբ 27.01.2015
Սիրելի հայրենակիցներ, Մեզ՝ բոլորիս, սրտանց շնորհավորում եմ Հայոց հաղթական բանակի օրվա կապակցությամբ, բանակ, որը մեր նորանկախ պետության կազմում վերածնվեց 23 տարի առաջ:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի Ամանորի շնորհավորական ուղերձը 26.12.2014
Հարգելի՛ լոռեցիներ, թանկագի՛ն բարեկամներ Տարեվերջն այն պահն է, երբ ամփոփվում է կատարված աշխատանքն ու նախատեսվում գալիք տարվա անելիքը՝ հույսով, հավատով ու միաժամանակ վճռականությամբ, որ գալիք տարին հաջողությունների ու բարեկեցության տարի է լինելու մեր երկրի ու ժողովրդի համար:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղերձը հաշմանդամների միջազգային օրվա առթիվ 02.12.2014
Արդեն 22 տարի դեկտեմբերի 3-ին ամբողջ աշխարհում նշվում է Հաշմանդամների միջազգային օրը: Այն ևս մեկ անգամ հուշում է մեզ ու պարտադրում անել հնարավորինը, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք ունենան հավասար հնարավորություններ և իրավունքներ:



