Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

10.11.2025

Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգը 29 տարեկան է:

 

Համայնքների սիրելի ղեկավարներ, համայնքային ծառայողներ, գործընկերներ,

այս օրը նվիրված է ձեզ՝ մեր մարզի յուրաքանչյուր անկյունում ամեն օր Լոռու ներկան կառուցողներիդ։

 

Մեր նպատակը մեկն է՝ մարզի յուրաքանչյուր համայնք պետք է դառնա ուժեղ, ինքնաբավ և զարգացող։ Մենք միասին հստակ գիտենք, թե ինչ է անհրաժեշտ դրա համար և մեր միասնական ջանքերն ուղղված են այդ նպատակին։

 

Մեր առաքելությունը պարզ է՝ դարձնել Լոռու մարզի յուրաքանչյուր բնակավայր ավելի կենսունակ, բարեկարգ ու հարմարավետ՝ քաղաքացու կյանքի որակն առավել բարելավելու համար։

 

Համոզված եմ՝ մեր միասնական կամքի, համառ աշխատանքի և առողջ համագործակցության շնորհիվ՝ Լոռին կարճ ժամկետում կդարձնենք առավել զարգացած և գրավիչ՝ արժանի իր բնակիչների սպասումներին։

 

Ջերմորեն շնորհավորում եմ, գնահատում եմ ձեր աշխատանքը։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-13 17:28:03