Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի շնորհավորական ուղերձը Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ
04.11.2025
Սոցիալական ոլորտի հարգելի՛ աշխատակիցներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ։
Ձեր անշահախնդիր և հոգատար աշխատանքը մարդասիրության ու նվիրումի բարձրագույն դրսևորում է։ Դուք ամեն օր կանգնում եք մարդկանց կողքին՝ նրանց ուժ, հավատ և հույս պարգևելով կյանքի դժվարին պահերին։
Մաղթում եմ առողջություն, տոկունություն և նոր հաջողություններ՝ մեր հասարակության բարօրությանն ուղղված ձեր կարևոր առաքելության մեջ։
Շնորհակալություն ազնիվ ու նվիրված ծառայության համար։



