Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՓՐԿԱՐԱՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
04.09.2025

ՆԳՆ Փրկարար ծառայության հարգելի՛ աշխատակիցներ, սիրելի վետերաննե՛ր, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Փրկարարի օրվա առթիվ:
Այսօր լավագույն առիթն է շնորհակալություն հայտնելու ձեզ՝ անձնազոհությամբ կյանքեր փրկելու, հրդեհների, հեղեղների, սողանքների և այլ արտակարգ իրավիճակների դեմ անձնվիրաբար պայքարելու, դժվարին պայմաններում գտնվող մարդկանց անվտանգությունն ապահովելու և ձեր ամենօրյա պատասխանատու աշխատանքը պատվով կատարելու համար։
Փրկարար համակարգի սիրելի՛ ծառայողներ,
ձեր մարդկային ու մասնագիտական բարձր որակները մեր ապահով և խաղաղ կյանքի երաշխիքն են: Հայաստանի Հանրապետությունում փրկարար ծառայության անընդհատ կատարելագործման ու զարգացման շնորհիվ այս կարևոր առաքելությունն օրեցօր դառնում է առավել արդյունավետ և վստահելի՝ ապահովելով մեր հասարակության անվտանգությունը։
Ձեր նվիրումը, քաջությունը և սրտացավությունը ամուր հենարան են, որի վրա կարող ենք հույս դնել ամենադժվար իրավիճակներում։ Դուք ամեն օր ապացուցում եք, որ փրկարարը ոչ միայն մասնագիտություն է, այլև՝ անգնահատելի արժեք մեր երկրի համար։ Ձեր կողքին անգամ ամենածանր փորձությունները դառնում են հաղթահարելի։
Գուցե այս տոնական օրը շատերն այս պահին աշխատում են՝ վտանգի դիմաց կանգնած, շարունակելով կյանքեր փրկելու իրենց պատվախնդիր առաքելությունը. դուք արժանիք եք ամենաբարձր գնահատանքի:
Հարգարժան փրկարարներ, սիրելի վետերաններ, վերստին շնորհավորում եմ ձեզ, շնորհակալ եմ Ձեր խիզախության, անշահախնդիր ծառայության, մարդասիրության համար և իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում յուրաքանչյուրիդ։
Մաղթում եմ առողջություն, անփորձանք և անվտանգ ծառայություն: