Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

01.09.2025

 

Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, հարգելի ուսուցիչներ, դասախոսներ, կրթության ոլորտի նվիրյալներ,

շնորհավորում եմ ձեզ Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։

Գիտելիքն է ձևավորում քաղաքացուն, իսկ լավ կրթությունը զորացնում է մարդուն՝ հնարավորություն տալով իրականացնել կյանքի մեծ նպատակները, օգտակար լինել հասարակությանը և նպաստել պետության առաջընթացին։

Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, կրթության ու գիտության հարգելի՛ մշակներ, թող նոր  ուսումնական տարին դառնա հաջողությունների և նվաճումների սկիզբ, լեցուն լինի ձեռքբերումներով և հաղթանակներով։

Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել առաջին դասարանցիներին և առաջին կուրսեցիներին, մաղթում եմ, որ ուսումնառության ողջ ընթացքում ուսման նկատմամբ ձեր ոգևորությունը երբեք չմարի և հաստատուն քայլերով գնաք դեպի ձեր երազանքներն ու նպատակները: Կրթված սերունդն է յուրաքանչյուր երկրի ապագան։

Այսօր մեր պետությունը կարևոր քայլեր է իրականացնում կրթության ոլորտի բազմակողմանի զարգացման ուղղությամբ։

Լոռու մարզի 54 դպրոցներում և 46 նախադպրոցական հաստատություններում այժմ իրականացվում են կապիտալ վերանորոգման ծրագրեր, կառուցվում են նոր կրթահամալիրներ։ Վստահ եմ, որ այս ներդրումները կնպաստեն կրթության որակի բարձրացմանը, կզարգացնեն նոր սերնդի ստեղծարար մտածողությունն ու մասնագիտական կարողությունները։

Համոզված եղեք՝ ՀՀ կառավարությունը շարունակելու է կրթության համար ապահովել լավագույն ծրագրերն ու պայմանները։

Եվս մեկ անգամ շնորհավորելով այս տոնական օրվա կապակցությամբ՝ բոլոր մանկավարժներին ուզում եմ շնորհակալություն հայտնել սրտացավ և նվիրական աշխատանքի համար, դպրոցականներին և ուսանողներին մաղթել նորանոր բացահայտումներ, բարի երթ և արդյունավետ ուսումնական տարի:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-05 17:50:52