Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
12.08.2025

Սիրելի՛ երիտասարդներ,
սրտանց շնորհավորում եմ ձեզ Երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ։ Այս օրը ոչ միայն առիթ է շնորհավորելու մեր երկրի ապագան կերտող երիտասարդներին, այլև վերարժևորելու նրանց դերն ու պատասխանատվությունը մեր հայրենիքի զարգացման գործում։
Ձեր նախաձեռնող ոգին, նորարար մտածողությունն ու անսպառ էներգիան այն շարժիչ ուժն են, որոնք կարող են Լոռին և Հայաստանը դարձնել ավելի բարեկեցիկ ու հզոր։ Դուք եք մեր համայնքների նոր շունչը, Հայաստանի Հանրապետության վաղվա օրը։ Ձեր եռանդով, հավատով ու ազնիվ մղումներով է կառուցվում լուսավոր ապագան։
Լոռու մարզը պատմականորեն հայտնի է իր մշակութային ժառանգությամբ, հայրենասեր ու նվիրյալ մարդկանցով, աշխատասեր ու ստեղծարար երիտասարդներով։ Այսօր ևս մենք հպարտությամբ ենք նշում, որ մեր մարզի երիտասարդները ակտիվորեն հասարակական, մշակութային, գիտական և կրթական գործունեություն են իրականացնում՝ նպաստելով համայնքների կայուն զարգացմանը։ Հորդորում եմ ձեզ շարունակել կատարելագործվել, կրթվել, լինել նախաձեռնող ու խիզախ՝ ի շահ մեր մարզի ու պետության առաջընթացի։ Թող ձեր երազանքները վերածվեն նպատակների, իսկ նպատակներն՝ իրականության։ Առողջություն, ուժ, հավատ սեփական ուժերի նկատմամբ և մշտական ձեռքբերումներ եմ մաղթում ձեզ։
ջողություններով։