Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՇԻՆԱՐԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
10.08.2025

Սիրելի՛ շինարարներ,
սրտանց շնորհավորում եմ ձեզ Շինարարների մասնագիտական օրվա կապակցությամբ։
Լոռին դարերով եղել է արարողի, ստեղծարար մարդու ոգեշնչման աղբյուր։
Այսօր էլ դուք՝ շինարարներդ, ձեր ամուր ձեռքերով շարունակում եք այդ պատմական ավանդույթը՝ կառուցելով մեր մարզի ներկան ու ապագան։
Լոռու յուրաքանչյուր քարակերտ շինություն իր մեջ կրում է շինարարի ձեռքի վարպետությունը՝ Ախթալայի վանքի շքեղ գմբեթներից մինչև Հաղպատի ու Սանահինի ճարտարապետական գլուխգործոցները։
Այդ սրբավայրերն այսօր էլ ապացույց են մեր ժողովրդի դարավոր շինարարական վարպետության ու ստեղծարարության։
Ձեր գործն այսօր նույնքան կարևոր է: Ձեր աշխատանքի շնորհիվ մարզում իրականացվում են խոշոր շինարարական ծրագրեր՝ դպրոցների, մանկապարտեզների, ճանապարհների, մշակութային կենտրոնների, մարզադպրոցների և այլ կարևոր հաստատությունների կառուցում և հիմնանորոգում։
Թող ձեր գործը լինի միշտ ստեղծարար, աշխատանքը՝ գնահատված: Բարեկեցություն եմ մաղթում ձեզ և ձեր ընտանիքներին:
Թող ձեր կառուցածը դառնա ամուր հիմք՝ սերունդների խաղաղ ու արժանապատիվ ապագայի համար։