Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

04.07.2025

 Սիրելի՛լոռեցիներ,

 ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ։

Սահմանադրությունը մեր անկախ պետականության հիմնասյունն է, իրավական պետության և ժողովրդավարական հասարակության կայացման առանցքը։ Այն ոչ միայն մեր երկրի հիմնական օրենքն է, այլև յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների ու ազատությունների երաշխիքը։ 

Սահմանադրության նկատմամբ հարգանքը յուրաքանչյուրիս պարտքն է, իսկ դրա պահանջների պահպանումը՝ մեր համատեղ պատասխանատվությունը։

Թե՛ որպես քաղաքացի, թե՛ որպես իշխանության ներկայացուցիչ՝ մեր նպատակը պետք է լինի օրինականության և արդարության ամրապնդումը՝ հանուն մեր հայրենիքի կայունության և բարօրության։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակում է իրավական դաշտի բարեփոխումներին ուղղված քայլերը, որոնք միտված են յուրաքանչյուր քաղաքացու կյանքը, իրավունքներն ու ազատություններն առավել պաշտպանված դարձնելուն:

Պատահական չէ, որ այսօր մենք նշում ենք նաև պետական խորհրդանիշերի օրը, որոնց շարքում կարևորագույն տեղ ունի ՀՀ Սահմանադրությունը: Այն ամբողջացնում է մեր անկախ պետականության բովանդակությունը։

Կրկին շնորհավորելով այս կարևոր տոնի առթիվ` մաղթում եմ խաղաղություն և բարեկեցություն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-25 16:05:28