Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ

30.05.2025

Սիրելի՛ երեխաներ, թանկագի՛ն ծնողներ, հարգելի՛ բարեկամներ,
ջերմորեն շնորհավորում եմ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Այս տոնը աշխարհի միլիոնավոր մանուկների օրն է և այդ մանուկներին խինդ ու ժպիտ պարգևողների, նրանց անամպ երկինքը պաշտպանողների տոնը: Մանուկների թոթովախոս ամեն մի բառը, նրանց վճիտ ու անմեղ հայացքը, նրանց անզուսպ քրքիջն ու հրճվանքը անհամեմատելի են աշխարհում գոյություն ունեցող ցանկացած բարոյական կամ նյութական արժեքների հետ:

Երեխաները յուրաքանչյուր հասարակության ապագան են, և մեր պարտականությունն է ստեղծել ապահով, հոգատար և սիրառատ միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա կարող է լիարժեք զարգանալ, սովորել, երազել և երջանիկ ապրել։
Տոնի խորհուրդը երեխաների իրավունքների պաշտպանությունն է, սակայն երեխայի իրավունքների պաշտպանությունը միայն օրենքներով չի սահմանվում, առավել առաջնային են բարոյական և էթիկական նորմերը, որոնցով առաջնորդվում է հասարակությունը, պետությունը, երբ հարցն առնչվում է անչափահասներին ու նրանց վերաբերող ցանկացած խնդրի:
Յուրաքանչյուր մեծահասակի նպատակը պետք է լինի երեխաներին տալ սեր, ջերմություն և հոգատարություն, ապահովել նրանց կրթության, առողջապահական ծառայություններ ստանալու, բարեկեցիկ ապրելու և ի վերջո՝ երջանիկ մանկություն ունենալու իրավունքը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակում է ջանքեր գործադրել՝ ամրապնդելու երեխաների իրավունքների պաշտպանությունը բոլոր բնագավառներում: Մեր պետության առաջնահերթություններից է երեխաների բարեկեցության ապահովումը՝ իբրև առողջ հասարակության հիմք։ Երեխաները մեր ամենամեծ հարստությունն են և նրանք արժանի են խաղաղ ու լուսավոր մանկության։
Մաղթում եմ մեր փոքրիկներին առողջություն, ժպիտներ և անհոգ մանկություն, իսկ նրանց ծնողներին ուժ, համբերություն ու սեր՝ երեխաների կողքին լինելու և առաջնորդելու համար:
Շնորհավոր հունիսի 1-ը՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրը։-ը

իրավունքների պաշտպանության օրը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-19 15:45:12