Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՈւՂԵՐՁԸ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
15.05.2025

Հարգելի՛ հայրենակիցներ, լոռեցինե՛ր
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ:
Ընտանիքը հայկական մշակույթում դարեր շարունակ ունեցել է առանձնահատուկ դերակատարություն՝ լինելով անփոխարինելի արժեք ազգային ինքնության, մշակույթի և ավանդույթների պահպանման գործում:
Այն միշտ եղել է մեր գոյության հիմնասյունը, որի միջոցով սերնդից սերունդ փոխանցվել են մայրենի լեզուն, հավատքը և ավանդույթները՝ ապահովելով մեր ժողովրդի հարատևման և զարգացման ուղին:
Մենք հպարտ ենք մեր ընտանեկան ավանդույթներով և արժեքներով: Ուժեղ և համախմբված ընտանիքներն են, որ ձևավորում են կայուն պետություն, գիտակից և առողջ հասարակություն։
ՀՀ կառավարությունը շարունակում է բազում ծրագրեր իրականացնել՝ ուղղված ընտանիքների բարեկեցությանը, սոցիալական պաշտպանությանը, բազմազավակության խթանմանը, ամրապնդում ընտանիքի դերը մեր հասարակության մեջ՝ որպես պետության ամուր և հուսալի հենարան:
Շարունակե՛նք մեր զավակների մեջ սերմանել հայրենասիրություն, հումանիզմ և աշխատասիրություն, նոր սերնդին փոխանցենք ընտանեկան լավագույն արժեքները՝ ի բարօրություն մեր երկրի և ժողովրդի:
Սիրելի՛ հայրենակիցներ, կրկին շնորհավորելով Ընտանիքի միջազգային օրվա առթիվ՝ մաղթում եմ ձեզ սեր և համերաշխություն, խաղաղություն և բարօրություն: