Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ
02.05.2025

Զանգվածային լրատվության միջոցների հարգարժա՛ն ներկայացուցիչներ,
սրտանց շնորհավորում եմ ձեզ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ:
Ժողովրդավարական գաղափարներով և սկզբունքներով առաջնորդվող մեր երկրում զանգվածային լրատվամիջոցների ազատ և անկաշկանդ գործունեությունն առաջնային կարևորություն ունի, քանզի խոսքի և մամուլի ազատության դրույթն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով:
Հայաստանի Հանրապետությունը աներկբա կերպով կանգնած է անկախ մամուլի պաշտպանության դիրքերում:
Օգտվելով առիթից՝ իմ երախտագիտությունն եմ հայտնում բոլոր այն լրատվամիջոցներին և լրագրողներին, ովքեր հավատարիմ են իրենց կոչմանը, իրենց գործունեությունն իրականացնում են օրենսդրությանը և էթիկայի նորմերին համապատասխան: Լրագրողի առաքելությունն է տեղեկատվությունը օպերատիվ և մատչելի կերպով հասցնել հասարակությանը և մասնագիտական հմտությունները ծառայեցնել բարի, արդար նպատակների՝ զերծ մնալով ապատեղեկատվության տարածումից: Այսօր՝ առավել քան երբևէ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների սրընթաց զարգացման դարաշրջանում, ապատեղեկատվության դեմ պայքարը առաջնային կարևորություն ունի, և այս հարցում մեծ է նաև ձեր դերակատարությունը՝ հանրությանը ճշմարիտ, բազմակողմանիորեն ստուգված տեղեկատվության մատուցման նպատակամղմամբ:
Լոռու մարզպետի աշխատակազմը՝ որպես տարածքային կառավարում իրականացնող մարմին, երաշխավորում է լրատվամիջոցների անխափան գործունեությունը, տեղեկատվության հասանելիությունը, հասարակության ու լրատվամիջոցների՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը:
Կրկին շնորհավորելով Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ ընտանեկան բարեկեցություն, ստեղծագործական նորանոր հաջողություններ: