Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա կապակցությամբ

30.04.2025

Սիրելի՛ հայրենակիցներ, լոռեցիներ,
շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ:
Հայ մարդու համար աշխատանքը մշտապես եղել է ոչ միայն ապրուստի միջոց, ոչ միայն բարեկեցության աղբյուր, այլև ձեռքբերումների, մշակույթի, կենսակերպի այցետոմս՝ որպես հայի ստեղծագործ մտքի և արարող ձեռքի արգասիք՝ որ երկրում էլ լինի: Սակայն մեր ամենամեծ ձեռքբերումները սերնդեսերունդ կերտում ենք մայր Հայաստանում: Մենք շարունակում ենք աշխատանքային լավագույն ավանդույթները ամենատարբեր ոլորտներում, ամենուր, որտեղ բարիք և առաջընթաց պետք է ստեղծել: Հիրավի աշխատանքի արդյունք է այն ամենը, ինչ տեսնում ենք մեր շրջապատում և մեր խնդիրը դրանք կրկնապատկելն ու եռապատկելն է և փոխանցելը հաջորդ սերունդներին՝ վերջիններից ակնկալելով ավելի բարձր արդյունքներ: Մեզնից յուրաքանչյուրի աշխատանքը նպաստում է Հայաստանի Հանրապետության հզորացմանը, ուստի պարտավոր ենք մեզ վստահված գործն անել առավելագույն պատասխանատվությամբ:
Սիրելի՛ հայրենակիցներ,
կրկին շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա առթիվ:
Մաղթում եմ բոլորիս խաղաղ ու ստեղծագործ աշխատանք` հանուն մեր ընտանիքների բարեկեցության և հանուն մեր Լոռու, մեր երկրի զարգացման:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-06 09:25:46