Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Ազգային անվտանգության ծառայության աշխատակցի օրվա առթիվ

08.01.2025

Ազգային անվտանգության ծառայության հարգելի՛ աշխատակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
Բարձր գնահատանքի է արժանի ձեր դերն ու առաքելությունը մեր պետականության անվտանգության ապահովման կարևորագույն գործում:
ԱԱԾ աշխատակիցների գործունեության առանցքում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ապահովումը, սահմանադրական կարգի պահպանությունը: Շատ բան է կախված նաև յուրաքանչյուր աշխատակցի նվիրումից, պատասխանատվության գիտակցումից, արհեստավարժությունից:
Ներկայիս արագընթաց զարգացումներում փոխվում են նաև մարտահրավերներն ու սպառնալիքները, հետևաբար փոփոխվում են նաև դրանց դիմակայելու միջոցներն ու ձևերը: Այսօր օրախնդիր է նաև տեղեկատվական հարթակներում անվտանգության ապահովումը: Այսուհանդերձ համակարգն՝ արհեստավարժ մասնագետներով, պատվով է իրականացնում իր առջև դրված խնդիրները:
Մեծ երախտագիտության են արժանի բոլոր այն ծառայողներն, ովքեր անձնվիրաբար, մեծ նվիրումով են իրականացնում իրենց առաքելությունը՝ ժամանակին արձագանքելով ներքին և արտաքին սպառնալիքներին, մեր երկրի առջև ծառացող տարաբնույթ մարտահրավերներին՝ ամեն ինչից վեր դասելով ազգային ու պետական շահը:
Այսօր պատեհ առիթ է մեծարելու նաև ծառայության վետերաններին, որոնց հարուստ փորձն ու հմտությունները, լավագույն ավանդույթները հաջողությամբ փոխանցվում են երիտասարդներին՝ էլ ավելի ամրապնդելով նրանց գործունեության հիմքերը։
Եվս մեկ անգամ շնորհավորելով ազգային անվտանգության համակարգի աշխատակցիներին մասնագիտական օրվա առթիվ՝ մաղթում եմ առողջություն, հաջողություններ աշխատանքում, խաղաղություն և բարեկեցություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-21 12:53:51