Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի ուղերձը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ

03.12.2024

 Հարգելի՛ հայրենակիցներ, լոռեցինե՛ր, դեկտեմբերի 3-ին նշվում է Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը, որի գլխավոր ուղերձը յուրաքանչյուր պետության և քաղաքացու համար հաշմանդամություն ունեցող անձանց համընդհանուր ներառման և կյանքի իրավունքի սկզբունքի, արժանապատվության պաշտպանությունն ու ապահովումն է:

Աջակցել, պաշտպանել և ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց` լիարժեքորեն և հավասարապես օգտվելու մարդու իրավունքներից, հիմնարար ազատություններից, ապահովել հարգանք նրանց նկատմամբ. այս դրույթները չափազանց կարևոր պետք է լինեն յուրաքանչյուրիս համար: Առաջնային է նաև իրավունքների գերակայությունը տնտեսական, սոցիալական, քաղաքական, իրավական և մշակութային կյանքում։ 

ՀՀ կառավարության, Լոռու մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանների, հասարակական կազմակերպությունների կողմից բազմաթիվ ծրագրեր են իրականցվում նրանց հասարակության մեջ լիարժեք ինտեգրման, ինչպես նաև իրավունքների պաշտպանության նպատակով, այսուհանդերձ մեր լիարժեք նպատակին հասնելու և հասարակական ընկալումները փոխելու տեսանկյունից դեռևս բավականին անելիքներ կան:

Մեր խնդիրն է, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների երաշխավորումը հիմնված լինի ոչ միայն արժանապատվության հարգման, այլև զարգացման հնարավորությունների, հանրային կյանքում մյուսների հետ հավասար պայմաններով ներգավվածության, որոշումների կայացման գործընթացում ինքնուրույնության, միջավայրային մատչելիության ապահովման սկզբունքների վրա: Սա մեկ օրվա կամ մեկ ամսվա ու նույնիսկ տարվա անելիք չէ. այս ուղղությամբ տևական ժամանակ է, ինչ համապատասխան գործընթացներ են իրականացում: Սակայն կա կամք, պատրաստակամություն, վճռականություն և հետևողականություն, ուստի վստահ եմ՝ բոլոր նպատակներն իրականություն կդառնան: 

Օգտվելով առիթից՝ ուզում եմ ընդգծել «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողվի», վերջինիս կազմում ընդգրկված պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների մեծ դերակատարությունը մարզում խնդրին առնչվող հարցերի բարձրաձայնման և դրանց լուծման հետևողական ջանքերի համար:

Կրկին կարևորելով օրվա խուրհուրդը՝ ցանկանում եմ, որ յուրաքանչյուրս մեր պատասխանատվության շրջանակներում հետևողական լինենք հաշմանդամություն ունեցող անձանց առնչվող բոլոր խնդիրների լիարժեքորեն լուծման գործում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-14 13:44:46