Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի ուղերձը Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ

18.11.2024

Սիրելի՛ ուսանողներ,
սրտանց շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ: Ուսանողության տարիները կյանքի այն ժամանակաշրջանն են, երբ երիտասարդը մասնագիտական գիտելիքներ ձեռք բերելուն զուգահեռ՝ ինքնաճանաչման և ինքնաբացահայտման ճանապարհ է անցնում, ձևավորվում՝ որպես անհատականություն, գիտակցում իր տեղն ու դերը հասարակության մեջ:
Հպարտությամբ կարելի է նշել, որ մեր ուսանողներն այսօր բազմաթիվ նախաձեռնությունների շրջանակներում ակտիվորեն մասնակցում են մարզի հասարակական-մշակութային կյանքին, առանձնանում քաղաքացիական դիրքորոշմամբ, նորարարական մոտեցումներ ցուցաբերում տարբեր ոլորտներում, հնարավորություններ փնտրում մասնագիտական աճի, ինքնադրսևորման համար, ստեղծում զարգացման հեռանկարներ, նոր արժեքներ:
Սիրելի՛ ուսանողներ,
դուք ձեր կյանքի ամենահիշարժան օրերն եք ապրում: Այս տարիները նաև ակադեմիական գիտելիքների ձեռքբերման, առավել հասուն կյանքի ուղի նախանշելու լավագույն ժամանակաշրջանն են:
Ձեր ուժն ու եռանդը, ստեղծագործ միտքն ուղղեք հարազատ մարզի և երկրի զարգացմանը: Հիշե՛ք, որ գիտելիքի շնորհիվ հնարավոր է կյանքում մեծ ձեռքբերումներ ունենալ, նպաստել կայացած և ուժեղ պետության կառուցմանը։ Անվիճելի է, որ մասնագիտական գիտելիքներով հարուստ երիտասարդներով է պայմանավորված նաև յուրաքանչյուր պետության դերը` համաշխարհային զարգացումներում:
Կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ ձեզ արդյունավետ ուսումնառություն, անսպառ հաջողություններ և համառություն՝ նպատակներին հասնելու համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13