Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Սոցիալական աշխատողի օրվա առթիվ

04.11.2024

Սոցիալական ոլորտի հարգելի՛ աշխատողներ,
ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի` Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ:
Մեր երկրում սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրումը նպատակ է ունեցել ամրապնդելու պետության հոգածությունը յուրաքանչյուր քաղաքացու հանդեպ և այժմ վստահաբար կարող ենք փաստել, որ այս ինստիտուտը, մեր երկրում, այդ թվում՝ մեր մարզում, կայացած է:
Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում, սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացման գործընթացում մեծ ներդրում ունեցած պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական և միջազգային կազմակերպություններին, բոլոր նրանց, ովքեր ջանք չեն խնայում ոլորտի զարգացման ու նոր ձեռքբերումների ուղղությամբ:
Սոցիալական ոլորտի սիրելի՛ աշխատակիցներ,
ձեր ամենօրյա տքնաջան աշխատանքն ուղղված է բնակչության խոցելի խմբերի և նրանց սոցիալական խնդիրների լուծմանը, մարդկանց ցավերին ապրումակցելուն, ինչը պահանջում է անմնացորդ նվիրում, սրտացավություն և բարձր պատասխանատվություն։
Դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների համար դուք յուրովի հույսի փարոս եք դառնում՝ վստահություն արթնացնելով սեփական ուժերի և վաղվա օրվա նկատմամբ:

Ուզում եմ շեշտել հատկապես ձեր ամենօրյա աշխատանքը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ: Ձեր նվիրվածությունն աշխատանքին արժանի է ամենաբարձր գնահատականի: Լինելով ամենաբարդ մասնագիտություններից մեկի կրողը՝ դուք պատվով եք իրականացնում ձեր առջև դրված պարտավորությունները:
Սիրելի՛ գործընկերներ, ևս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ հաջողություններ կյանքում, ձեր պատվաբեր ու դժվարին աշխատանքում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13