Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը «Գյուղատնտեսության աշխատողի օրվա» կապակցությամբ

21.10.2024

Լոռու մարզի գյուղատնտեսության ոլորտի հարգելի՛ աշխատողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ «Գյուղատնտեսության աշխատողի օրվա» կապակցությամբ:
Գյուղատնտեսությունը երկրի զարգացումն ու հասարակության բարեկեցության ապահովումը պայմանավորող կարևորագույն, ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է, և յուրաքանչյուրիդ փորձը, հմտությունը, տքնանքն ու դրանց արգասիքը մշտապես գտնվում են պետության ու հասարակության ուշադրության կենտրոնում: Գաղտնիք չէ, որ պարենային անվտանգության խնդիրը առաջնային է բոլոր երկրների համար ու այդ անվտագության ապահովման առաջամարտիկները հենց դուք եք, սիրելի՛ գյուղատնտեսներ:
Ոչ ոք ավելի լավ չգիտի հողի հրաշագործությունը, որքան դուք: Նրա արգասաբերությունը ձեր տքնանքի արդյունքն է:
ՀՀ կառավարությունը հետևողականորեն շարունակում է գյուղատնտեսու-թյան արդիականացմանն ու բարեփոխումներին, գյուղացու բարեկեցության ապահովմանն ու սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի իրականացումը: Մարզի համայնքերը ևս պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերով արդիականացնում են ոռոգման համակարգերը, ձեռք են բերում գյուղտեխնիկա, սարքավորումներ մշակվող հողատարածքներն ավելացնելու և առավել մեծաքանակ բերք ստանալու նպատակով:
Վստահ ենք, որ հաջողությամբ իրականացվելու են այն բոլոր բարեփոխումները, որոնք կոչված են զարգացնելու գյուղն ու գյուղատնտեսությունը:
Կրկին շնորհավորելով ձեր տոնը՝ մաղթում եմ քաջառողջություն, առատ բերք ու բարիք:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13