Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը «Գրադարանավարի օրվա» առթիվ

07.10.2024

Գրադարանային համակարգի հարգելի՛ աշխատակիցներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ:
Գրադարանները մշտապես առանձնահատուկ դեր են ունեցել հասարակության կրթական մակարդակի բարձրացման, հայրենասիրություն, հոգևոր և մշակութային արժեքներ սերմանելու, արժանապատիվ քաղաքացի դաստիարակելու գործում։
Ու այժմ էլ՝ չնայած մեր կյանքի բոլոր ոլորտներում տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության միջոցների լայն տարածմանը՝ գրադարանները շարունակում են լինել կրթական և գիտական կարևոր ու անփոխարինելի կենտրոններ:
Այսօր Լոռու մարզում գործում է 18 գրադարան՝ շուրջ 150 աշխատակիցներով, որոնց մեծ մասը բարձր որակավորում ունեցող մասնագետներ են։ Խորին երախտագիտությունս նրանց՝ ամենօրյա նվիրյալ և անխոնջ աշխատանքի համար: Դուք ջանք չեք խնայում, որպեսզի մարզային և համայնքային գրադարանները դառնան զարգացման կենտրոններ, սիրելի ու անփոխարինելի գիտակրթական օջախներ թե՛ պատանիների ու երիտասարդների ու թե՛ ավելի հասուն տարիքի մեր քաղաքացիների համար:
Սիրելի՛ գրադարանավարներ, վստահ եմ, որ ձեր բարձր պրոֆեսիոնալիզմը և հարուստ փորձը թույլ կտան հաջողությամբ կյանքի կոչել գրադարանների պահպանման և զարգացման կարևոր ծրագրերը:
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ «Գրադարանավարի օրվա» առթիվ, մաղթում մասնագիտական հաջողություններ ձեր պատասխանատու աշխատանքում և նորանոր ընթերցողներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13