Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ

01.10.2024

Թանկագի՛ն տարեցներ, սիրելի՛ ծնողներ, պապիկնե՛ր, տատիկնե՛ր,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Տարեցների միջազգային օրվա առթիվ:
Տարեցների միջազգային օրը ձեր զավակների, թոռ ու ծոռների կողմից ձեր նկատմամբ տածած սիրո ու երախտագիտության մատուցման օրն է:
Բոլոր զավակների անունից ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Տարեցների միջազգային օրվա առթիվ: Թող ձեր բարի օրհնանքն անպակաս լինի մեզնից:
Հայ ընտանիքն ավանդաբար ջերմ վերաբերմունք, անկեղծ հարգանք է ցուցաբերել ընտանիքի մեծի, ավագի նկատմամբ, բազմաթիվ ասացվածքներ ու առածներ ձոնել՝ ընդգծելով տարեցի նկատմամբ հոգատարություն ցուցաբերելու կարևորությունը, անհրաժեշտությունը:
Պետական աջակցության տարբեր ծրագրերով ևս սոցիալական և առողջապահական փաթեթներ են մշակվում, տարբեր միջոցներ են ձեռնարկվում տարեցների հոգսը թեթևացնելու, նրանց համար բարեկեցիկ ծերություն ապահովելու ուղղությամբ:
Թանկագի’ն տարեցներ,
տոնի առիթով ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել ձեր մեծագույն վաստակի, հայրենասեր զավակներ ծնելու և դաստիարակելու համար:
Մաղթում եմ քաջառողջություն, երջանիկ ծերություն, սիրով և ջերմ վերաբերմունքով լի մթնոլորտում երկար տարիների կյանք:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13