Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ

02.09.2024

Հարգելի մանկավարժներ, սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ

Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա առթիվ:

Սիրելի առաջին դասարանցիներ, նախ և առաջ խոսքս ուղղում եմ ձեզ: Դուք այսօր ձեր առաջին քայլերն եք կատարում մեծ կյանքի ճանապարհին և, ինչ ուղղությամբ էլ որ ընթանա ձեր ուղին, շատ կարևոր է՝ հիշեք, որ դուք ամենահինավուրց ազգերից մեկի սերնդի ժառանգորդ եք և պարտավոր եք ոչ միայն պահպանել, այլև զարգացնել ու հարստացնել բոլոր այն ձեռքբերումները, որոնք ձեզ փոխանցվել են մեծ դժվարությունների գնով:

Մաղթանքս մեր բոլոր դպրոցականներին մեկն է՝ լավ սովորել, լավ մարդ և մեր երկրին ու պետականությանը նվիրված քաղաքացի մեծանալ:

Մաղթում եմ ձեզ խաղաղ, կապույտ երկինք, բարեհաջող ուսումնառություն. դպրոցական հիշողությունները ձեզ ուղեկցելու են ամբողջ կյանքի ընթացքում:

Սիրելի՛ ուսանողներ, շնորհավորում եմ նաև ձեզ: Դուք այն սերունդն եք, որ իրագործելու եք ավագների ամենանվիրական տեսլականները՝ հայրենիքի հզորացում, բարեկեցություն, արժանավոր տեղ՝ քաղաքակիրթ երկրների շարքում: Հարուստ գիտելիքով զինվելը ձեր պարտքն է հայրենի պետության ու հարազատ ժողովրդի հանդեպ:

Վստահ եմ, որ մեր ուսումնառող սերունդը ոչ միայն պահպանելու, այլև նոր որակներ է հաղորդելու մեր ազգային այն արժեքներին, որոնք դարեդար անցնելով փոխանցվել են նրանց՝ դրանք հարստացած տեսնելու հավատով։

Հարգելի բարեկամներ, մեկ անգամ ևս շնորհավորելով ձեզ ուսումնական նոր տարվա և Գիտելիքի օրվա կապակցությամբ, ուզում եմ առանձնակի նշել, որ գիտելիքի, կյանքի ճշմարիտ դասերի, մեծ ու փոքր հաջողությունների համար բոլորս առաջին հերթին պարտական ենք մեր մանկավարժներին:

Ուստի շնորհավորում ու խորին հարգանքով իմ շնորհակալության խոսքն եմ ուղղում նրանց՝ մարզի բուհերի պրոֆեսորադասախոսական կազմին, դպրոցների ուսուցիչներին, մանկապարտեզների դաստիարակներին, մատաղ սերնդի կրթությամբ ու դաստիարակությամբ զբաղվող բոլոր աշխատողներին՝ իրենց հայրենանվեր աշխատանքի համար: Համոզված եմ, որ ձեր սաները իրականություն կդարձնեն ձեր, իրենց ծնողների ու մեր բոլորի հույսերն ու երազանքները։

Բարի՛ երթ ձեզ, երջանկություն և նորանոր բարձունքների նվաճում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 15:45:49