Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդների միջազգային օրվա առթիվ

12.08.2024

Սիրելի երիտասարդնե՛ր,
սրտանց շնորհավորում եմ ձեզ Երիտասարդների միջազգային օրվա առթիվ:
Յուրաքանչյուր ազգի, երկրի կամ հասարակության համար երիտասարդությունը ավագներից հերթափոխ ընդունող այն սերունդն է, որն իր գիտելիքների և դաստիարակության պաշարով, եռանդուն ավյունով կյանքի է կոչելու տեսլականներ, որոնք որդեգրվել են նախորդ սերունդների կողմից, համարվել են պետական քաղաքականություն և կամ նոր հրամայականների ծնունդ են: Այս տեսակետից հայոց ներկայիս երիտասարդ սերունդն ունի հզոր հիմք և մեկնակետ, հանձին մեր դարավոր պատմության և մշակույթի, մեր ազգային անկախ պետականության և իհարկե, մեր ժողովրդի առջև գոյություն ունեցող այն մարտահրավերների, որոնց հաջող լուծումը ուղղորդելու է մեզ դեպի բարեկեցիկ և հզոր պետություն:
Երիտասարդները յուրաքանչյուր երկրի ապագան են։ Ամեն օր մեր երիտասարդներն ապացուցում են, որ ի զորու են մեծ գործերի՝ սկսած առաջնագծում կանգնած տղաներից, վերջացրած միջազգային օլիմիպիադաների հաղթող ուսանողներով, մարզիկներով, գիտնականներով, շինարարներով, երաժիշտներով ու գեղանկարիչներով, գործարարներով, կառավարիչներով և այլն։ Ես վստահ եմ, որ նաև ձեր միջոցով մենք կարող ենք թռիչքային զարգացումներ ունենալ։
Սիրելի՛ երիտասարդներ,
համարձակ եղեք ձեր նախաձեռնություններում և բոլոր դեպքերում գերադասեք երկրի շահը. այն վեր է անձնականից, ընտանեկանից, ընկերականից։ Եղե՛ք ստեղծագործող և վստահ, որ հենց երիտասարդ տարիներին ձեր կողմից ձեռքբերված գիտելիքները, կարողություններն ու հմտություններն են ողջ կյանքում լինելու ձեր հաջողությունների գրավականը:
Կրկին շնորհավորելով տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ նորանոր ձեռքբերումներ և բոլոր նպատակների իրականացում:
Վստա՛հ եղեք, ես և Լոռու մարզպետի աշխատակազմը ձեր կողքին ենք լինելու ցանկացած հայրենանվեր, մեր մարզի ու երկրի զարգացմանն ուղղված ծրագրերում:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 15:45:49