Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Շինարարների օրվա առթիվ

09.08.2024

Սիրելի՛ շինարարներ,
սրտանց շնորհավորում եմ ձեզ Շինարարների օրվա առթիվ:
Շինարարությունը մեր երկրի տնտեսության զարգացման ու նաև մշակույթի անբաժանելի մասն է, և մեր երկրի այցեքարտն ամբողջ աշխարհում: Շինարար լինելը պարզապես մասնագիտություն չէ, այլ դիմագիծ, ձեռագիր, որը, որպես ժառանգություն, մշտապես ուղեկցում է մեր ժողովրդին:
Հայ շինարարի ճկուն ու ստեղծագործ միտքը դարերի ընթացքում ստեղծել է ճարտարապետական գլուխգործոցներ, շունչ ու կյանք է տվել քարին՝ կերտելով մնայուն ու բարձրարժեք կոթողներ:
Այսօր էլ մեր հանրապետության ողջ տարածքում, այդ թվում՝ Լոռու մարզում, աննախադեպ շինարարական աշխատանքներ են ընթանում և կարճ ժամանակ անց, շնորհիվ մեծածավալ աշխատանքների, կունենանք առավել բարեկեցիկ երկիր ու մարզ:
Շատ կարևոր է, որ խաղաղ երկնքի տակ վեր խոյացող շենքերն ու կառույցները՝ որպես հայ շինարարի ստեղծագործ մտքի ծնունդ, դառնան ողջ հայության ինքնության հավերժախոս վկաները:
Կրկին ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանում, Լոռու մարզում ապրող և արարող բոլոր շինարարներին՝ մասնագիտական տոնի առթիվ մաղթելով քաջառողջություն, մտքի աներևակայելի թռիչք, ստեղծագործ ու բեղուն աշխատանք:
Մաղթում եմ, որ մեր երկրում միշտ լսվի մուրճի ձայնը, որ շարունակեն պատրաստվել շինարարների նորանոր սերունդներ, որոնց գործունեությունը ուղենշային կլինի ոլորտի առաջընթացի համար՝ նոր տեխնոլոգիաների, փորձառու մասնագետների ու կազմակերպությունների միջոցով ապահովելով ոլորտի լիարժեք զարգացումը:
Շնորհավոր տոնդ, շինարա՛ր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38