Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Երկաթուղայինների օրվա կապակցությամբ

02.08.2024

Հարգելի՛ երկաթուղայիններ,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Երկաթուղայինների օրվա կապակցությամբ:
Անգնահատելի է ձեր ներդրումը Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման գործում: Մեծ է եղել ձեր դերակատարությունը հատկապես մեր երկրի համար ծանր տարիներին՝ կենսական նշանակության բեռներն օր առաջ անկորուստ կերպով Հայաստան հասցնելու դժվարին ժամանակահատվածում:
Երկաթուղային տրանսպորտը միշտ էլ հատուկ տեղ է զբաղեցրել Հայաստանի, մասնավորապես՝ Լոռու մարզի կյանքում: Մեր մարզում է գտնվում երկաթուղային տրանսպորտի բարդ ինժեներական կառույցներից մեկը, որի անխափան գործունեությունն ապահովվում է ձեր նվիրված աշխատանքի շնորհիվ: Շուրջ երկու ամիս առաջ մեր մարզին պատուհասած աղետը չխնայեց նաև երկաթուղին՝ զգալի վնասներ հասցելով երկաթուղային ցանցին, սակայն մեծ ջանքերի և պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ արագորեն վերականգնել ուղևորափոխադրումները և բեռնափոխադրումները, ինչի համար կրկին իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում: Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ երկաթուղու կայուն գործունեությունը, բեռների անվտանգ փոխադրումը անհրաժեշտ պայմաններ են հասարակության բնականոն կյանքի համար: Պատահական չէ, որ երկաթուղին անվանում են պետության տրանսպորտային զարկերակ:
Հարգելի՛ երկաթուղայիններ, դուք անուրանալի ավանդ ունեք կարևորագույն այս ոլորտի անխափան աշխատանքի և առաջընթացի գործում: Վստահ եմ, որ նոր սերունդը պատվով կշարունակի իր նախորդների գործը՝ ժամանակի պահանջներին համահունչ նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ երկաթուղու աշխատանքը դարձնելով առավել հարմարավետ ու անվտանգ:
Կրկին շնորհավորում եմ ձեզ՝ մասնագիտական տոնի առթիվ: Ցանկանում եմ քաջառողջություն, երջանկություն և նորանոր ձեռքբերումներ կյանքում ու աշխատանքում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-09-26 16:41:53