Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը «Հանքագործների և մետալուրգների մասնագիտական տոնի» կապակցությամբ
19.07.2024
Հարգելի՛ հանքագործներ և մետալուրգներ,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ:
Մեծ է ձեր դերը երկրի համար տնտեսական առաջընթացի կարևորագույն ճյուղ հանդիսացող այս ոլորտի զարգացման գործում: Դուք պատվով եք կատարում այդ առաքելությունը:
Ձեր քրտնաջան աշխատանքի շնորհիվ հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություններից մեկը: Լոռին ևս, հատկապես Ալավերդու տարածաշրջանը, հայտնի է՝ որպես հանքարդյունաբերության կենտրոն, և հանքագործների ու մետալուրգների բազմաթիվ սերունդներ է տվել:
Անձամբ ես և Լոռու մարզպետի աշխատակազմը կարևորում ենք ոլորտի զարգացումը, ներդրումների ապահովումն այս բնագավառում, քանի որ հանքարդյունաբերությունը հանդիսանում է Լոռու մարզի զարգացման գլխավոր ճյուղերից մեկը:
Ոլորտի զարգացումը շարունակաբար ապահովելու համար կարևոր է հատկապես նոր կադրերի պատրաստումը, ովքեր փորձառու սերնդից ստացած գիտելիքներին կարող են ավելացնել նաև առաջավոր տեխնոլոգիաների և միջազգային լավագույն փորձի կիրառումը: Կարևոր է նաև շրջակա միջավայրի համար անվտանգ մեխանիզմների ներդրումը: Դրանցով հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտում կամրապնդվեն ձեռք բերված հաջողությունները և կարձանագրվեն նորերը:
Հարգելի՛ հանքագործներ և մետալուրգներ,
կրկին շնորհավորում եմ ձեզ, մաղթում առողջություն, մեծ հնարավորություններ՝ Հայաստանի Հանրապետության, այդ թվում՝ Լոռու մարզի բարեկեցությունն ու տնտեսական հզորացումն ապահովելու գործում:
Շնորհակալություն ձեր նվիրումի և մեծ աշխատանքի համար: