Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը «Սպիտակի օրվա» առթիվ
15.07.2024
Սիրելի՛ սպիտակցիներ,
ավանդույթի համաձայն յուրաքանչյուր տարի այս օրը նշվում է «Սպիտակի օր» տոնակատարությունը, ինչի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ:
Սպիտակցին մշտապես առանձնացել է իր հաստատակամությամբ, տոկունությամբ, համբերատարությամբ: Աղետալի երկրաշարժն անգամ չի կարողացել ծնկի բերել ձեզ: Քաղաքը վերածնվել է փլատակներից ու թեև շատ դժվարությամբ, բայց ոտքի է կանգնել՝ նոր շունչ առնելով: Դուք կարողացել եք ուժ գտնել և կյանք տալ ձեր օջախներին, բնօրրանին:
Սիրելի՛ հայրենակիցներ,
ՀՀ կառավարությունը, Լոռու մարզպետի աշխատակազմը և համայնքային իշխանությունները անում և անելու են ամեն ինչ, որպեսզի համայնքը տարեցտարի ավելի զարգանա, բարեկարգվեն ենթակառուցվածքները, այգիներն ու պուրակները, ստեղծվեն ապրելու և արարելու նորանոր հնարավորություններ:
Կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ ձեզ բարօրություն, բարեկեցություն և խաղաղություն:
Շնորհավո՛ր տոնդ, Սպիտակ: