Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա կապակցությամբ

04.07.2024

Սիրելի՛լոռեցիներ, շնորհավորում եմ Սահմանադրության օրվա կապակցությամբ։
Սահմանադրության դերն անգնահատելի է մեր երկրի՝ ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության կայացման ճանապարհին: Հայաստանի Հանրապետության «Մայր օրենքի» կարևորագույն հոդվածներն արտացոլում են մեր երկրի զարգացման տեսլականը:
Պատահական չէ, որ այսօր մենք նշում ենք նաև պետական խորհրդանիշերի օրը, որոնց շարքում կարևորագույն տեղ ունի ՀՀ Սահմանադրությունը: Այն ամբողջացնում է մեր անկախ պետականության բովանդակությունը։

Սահմանադրությունը ժողովրդի և պետության համար ունի կարևորագույն նշանակություն: Սահմանադրությունը մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների գլխավոր երաշխավորն է և միաժամանակ սահմանում է յուրաքանչյուրիս պարտավորությունները մեր երկրի հանդեպ:
«Մայր օրենքի» անվերապահ կատարումը բոլորիս սրբազան պարտականությունն է:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակում է իրավական դաշտի բարեփոխումներին ուղղված քայլերը, որոնք միտված են յուրաքանչյուր քաղաքացու կյանքը, իրավունքներն ու ազատություններն առավել պաշտպանված դարձնելուն:
Կրկին շնորհավորելով այս կարևոր տոնի առթիվ` մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն և շարունակական զարգացում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 15:45:49