Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողների օրվա առթիվ

21.06.2024

Սիրելի՛ բուժաշխատողներ,
առողջապահական համակարգի ներկայացուցիչնե՛ր,
ջերմորեն և երախտագիտությամբ շնորհավորում եմ ձեզ Բուժաշխատողների մասնագիտական օրվա առթիվ:
Տոնացույցի այս օրն առիթ է անդրադառնալու ձեր աշխատանքին, գնահատելու մարդկանց առողջության պահպանմանն ուղղված ամենօրյա ձեր ջանքերը:
Այն մասնագիտությունը, որ դուք ընտրել եք, սոսկ մասնագիտություն չէ, այլ առաքելություն, կոչում, կենսակերպ:
Ձեր աշխատանքը մեծագույն պատասխանատվություն է պահանջում, որովհետև գործ ունեք մարդկային կյանքերի ու ճակատագրերի հետ:
Սիրելի՛ բուժաշխատողներ,
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները երբեք չեն մոռանա ձեզնից շատերի անսահման նվիրումն ու մասնագիտական բարձր գիտելիքները ՔՈՎԻԴ-ի դեմ պայքարում, ապա նաև՝ պատերազմի օրերին, երբ սեփական կյանքի գնով բազմաթիվ նվիրյալ բժիշկներ փրկեցին մեր զինվորների կյանքը:
Հավերժ փա՛ռք ու խոնարհու՛մ նրանց հիշատակին:
Զուր չէ ասված, որ բուժաշխատողները սպիտակ արտահագուստով զինվորներ են, ովքեր պայքար են մղում բուժառուների ապաքինման, կյանքի համար:
Շուրջ մեկ ամիս առաջ մեր մարզին պատուհասած աղետի առաջին իսկ օրից, հավատարիմ Հիպոկրատի երդմանը, ոլորտի մի շարք նվիրյալներ պատրաստակամություն ցուցաբերեցին օգնելու առողջապահական ծառայությունների կարիք ունեցող մարդկանց՝ հոգատարությամբ շրջապատելով նրանց: Մինչ այժմ էլ՝ մասնագետների կողմից աղետի գոտում իրականացվում են հակամահաճարակային միջոցառումներ՝ բնակիչներին զերծ պահելով վերահաս հիվանդությունների վտանգներից:
Սիրելի՛ բուժաշխատողներ,
կրկին շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ և մաղթում, որ ձեր հիվանդները տուն դառնան ապաքինված և գոհունակության մեծ զգացումով ձեր կատարած աշխատանքից: Բուժաշխատողի համար սա ամենամեծ գնահատականն է:
Մաղթում եմ ձեզ քաջառողջություն և աշխատանքային հաջողություններ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 16:32:27