Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության օրվա առթիվ
28.05.2024
Սիրելի՛ հայրենակիցներ, լոռեցինե՛ր,
ջերմորեն շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ:
106 տարի առաջ՝ մայիսի 28-ին, հայ ժողովուրդը հռչակեց անկախություն` ստեղծվեց Հայաստանի առաջին հանրապետությունը:
Հայաստանի առաջին հանրապետությունը կերտվեց 1918 թվականի մայիսյան հաղթանակներով: Սարդարապատի, Բաշ Ապարանի մայիսյան հերոսամարտերի հետ իր նշանակալի տեղը, պատմական դերն ու բացառիկ նշանակությունն ունեցավ Ղարաքիլիսայի հերոսամարտը: Հայ զինվորն ու աշխարհազորայինն այս հերոսամարտում հաստատեցին ապրելու, հարատևելու, արարելու հայոց աննկուն ոգին ու հանուն դրանց անձնվիրաբար պայքարելու ուժը: Շատերն իրենց կյանքը զոհեցին այդ դարավոր երազանքին հասնելու համար:
Փա՛ռք հանուն պետականության ստեղծման, հանուն հայրենիքի անկախության նահատակված հայորդիներին:
Իր բազմադարյա պատմության բոլոր շրջադարձային դրվագներում հայ ժողովուրդը հաղթել է, երբ միասնական է եղել: Մեզ միասնական է պետք լինել նաև հիմա, որպեսզի կարողանանք աննկուն լինել և զարգացնել մեր անկախ Հայաստանի Հանրապետությունը:
Կրկին շնորհավորում եմ տոնի կապակցությամբ:
Մաղթում եմ խաղաղություն, հաջողություններ և շարունակական զարգացում:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:Փա՛ռք հայ ժողովրդին: