Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Վերջին դասի և Վերջին զանգի կապակցությամբ

24.05.2024

Սիրելի՛ շրջանավարտներ,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Վերջին դասի և Վերջին զանգի կապակցությամբ:
Այսօր վերջին դասի ղողանջները նոր ձեռքբերումների, հաջողությունների և մարտահրավերների շրջան են ազդարարում ձեր կյանքում: Դուք ոտք եք դնում առավել հասուն ու պատասխանատու կյանքի շրջափուլ և ես մաղթում եմ, որ ձեր ուղին լինի անխոչընդոտ, որ իրականություն դառնան լավագույն ապագայի հետ կապված ձեր բոլոր նպատակները:
Մի՛ վարանեք ունենալ ամենատարբեր երազանքներ, և թող այսօր այդ նոր երազանքների իրականացման սկիզբը դրվի: Ինչ ճանապարհ, ինչ մասնագիտություն էլ ընտրեք, ինչ դժվարությունների էլ հանդիպեք, չպետք է ընկրկել փորձությունների առջև, որքան էլ դրանք անհաղթահարելի թվան:
Իմ գլխավոր ուղերձն է ձեզ. առաջին հերթին լինել լավ մարդ, պատասխանատու քաղաքացի և շատ սիրել Հայաստանի Հանրապետությունը, ծննդավայրը, հոգ տանել նրանց մասին, ջանք չխնայել մեր երկիրը՝ թեկուզ ձեր ամենափոքր ներդրմամբ, զարգացնելու գործում: Դուք եք լինելու մեր նոր հաղթանակների կերտողը: Ուժ և կարողություն ձեզ, մտքի թռիչք և արարման ամուր կամք:
Վստահ եմ, որ ձեր ծնողներն ու ուսուցիչները նույնպես առաջին հերթին հենց ա՛յդ դասն են սովորեցրել ձեզ: Եվ միշտ հիշեք, որ կյանքում ինչ հաջողությունների էլ հասնեք, ձեր գիտելիքների ու ձեռքբերումների համար առաջին հերթին պարտական եք ձեր ուսուցիչներին: Հիշարժան այս օրը իմ խորին հարգանքն ու երախտիքի խոսքն եմ ուղղում նաև բոլոր ուսուցիչներին՝ իրենց ազգաշահ ու հայրենանվեր աշխատանքի համար:
Շնորհավորում եմ նաև ձեր ծնողներին, ովքեր բազում երազանքներ ունեն ձեզ հետ կապված և վստահ եմ, այսօր ձեզնից առավել են հուզված:
Սիրելի՛ շրջանավարտներ, մաղթում եմ, որ արժանապատվության բարձր գիտակցումով մտնեք մեծ կյանք:
Շնորհավո՛ր Վերջին զանգ: Բարի երթ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 16:32:27