Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Թանգարանների միջազգային օրվա առթիվ

20.05.2024

Թանգարանների հարգելի՛ աշխատակիցներ, արվեստաբաննե՛ր ու պատմաբաննե՛ր, հնագետնե՛ր ու ազգագրագետնե՛ր,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Թանգարանների միջազգային օրվա առթիվ:
Թանգարանները յուրօրինակ կամուրջ են ժամանակների և մշակույթների միջև, նրանցում ոչ միայն արժեքներ են պահպանվում, այլև կատարվում է գիտական լուրջ աշխատանք, և այդ ամենը ձե՛ր շնորհիվ, թանգարանային գործի հարգելի՛ նվիրյալներ:
Թանգարանները հայրենագիտության ու արվեստի ինքնատիպ կրթամշակութային օջախներ են, որտեղ համադրված են պատմությունն ու հիշողությունը, արվեստն ու արհեստը: Այս օրվա խորհուրդն ու ուղերձը նաև թանգարանների դերի վերարժևորումն է. այն, որ բացի արժեքավոր արվեստի նմուշներ ցուցադրելուց, նրանք նաև բացահայտում են տվյալ երկրի ինքնությունը, մշակութային առանձնահատկությունները և ակամա կամուրջ դառնում սերունդների միջև:
Լոռու մարզը ևս հարուստ է թանգարաններով՝ Լոռի-Փամբակի, Գուգարքի հարուստ պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող երկրագիտական, հնագիտական, ազգագրական, կերպարվեստի, ինչպես նաև հայտնի գրողների ու գործիչների տուն-թանգարաններով, որտեղ պահվում են սրբագույն մասունքներ, նմուշներ:
Թանգարանային նմուշներ են նաև մեր հնադարյան վանքերը, եկեղեցիները, կամուրջներն ու բերդերը, որոնցով չափազանց հարուստ է նաև մեր մարզը: Դրանք մեր դարավոր պատմության, մեր հինավուրց քաղաքակրթության վկայություններն են: Մեր երկիրը թանգարան է բաց երկնքի տակ:
Կրկին շնորհավորում եմ ոլորտի բոլոր մասնագետներին, որոնք իրենց նվիրյալ և բարեխիղճ աշխատանքով նպաստում են մեր հարուստ մշակութային ժառանգության պահպանությանը և հանրահռչակմանը, թանգարանների կայուն զարգացմանը: Ոլորտի նվիրյալներին մաղթում եմ ստեղծագործական անսպառ եռանդ և մասնագիտական նորանոր ձեռքբերումներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 16:32:27