Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Ընտանիքի միջազգային օրվա առթիվ

15.05.2024

Սիրելի՛ հայրենակիցներ, լոռեցինե՛ր
ջերմորեն շնորհավորում եմ Ընտանիքի միջազգային օրվա առթիվ:
Ընտանիքը հայ ժողովրդի համար նույնպիսի բացարձակ արժեք է, ինչպես հայրենիքն ու պետությունը: Այն մեր հասարակության հիմնասյունն է, իսկ ամուր և բարեկեցիկ ընտանիքը՝ ուժեղ պետության գրավականը: Այն հայի համար սրբություն է, իր մեջ խտացնում է հավատարմություն, սեր, հարգանք ու համերաշխություն: Ամուր ընտանիքի հիմքի վրա է ձևավորվում և զարգանում քաղաքակիրթ հասարակությունը:
Ի զուր չէ ասված՝ «Ազգերի զորությունը ընտանիքների մեջ է: Զորավոր է այն ազգը, որն ունի զորավոր ընտանիքներ, սիրով, միությամբ, առաքինի և հավատարիմ կենակցությամբ ապրող»:
ՀՀ կառավարությունն անում է ամեն հնարավորը Հայաստանում ապրող ընտանիքների հոգսերը թեթևացնելու, նրանց կյանքն առավել բարեկեցիկ դարձնելու ուղղությամբ. աջակցում երիտասարդ ընտանիքների բնակապահովման խնդիրների լուծմանը, բազմազավակության խթանմանը, զբաղվածության աջակցմանը, տրամադրում սոցիալական տարբեր երաշխիքներ: Կառավարության ուշադրության կենտրոնում են հատկապես նորաստեղծ, բազմազավակ ու անապահով ընտանիքները, նրանց սոցիալական պաշտպանվածությունը: Լոռու մարզում բնակվող ընտանիքներն, այդ ընտանիքներում մեծացող երեխաները նույնպես Լոռու մարզպետի աշխատակազմի մշտական հոգածության ներքո են:
Մեր նպատակն է, որ բոլոր ընտանիքները լինեն բարեկեցիկ և ինքնաբավ:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ այս գեղեցիկ օրվա առթիվ:
Թող մեր ընտանիքներում իշխի սերը, հարգանքը և խաղաղությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 15:45:49