Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի ցավակցական խոսքը Կարեն Բաղիշի Սարիբեկյանի մահվան կապակցությամբ

10.05.2024

Ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության ԱԺ նախկին պատգամավոր, Վանաձոր համայնքի ավագանու նախկին անդամ, Երկրապահ կամավորականների միության անդամ, մեր համաքաղաքացի Կարեն Բաղիշի Սարիբեկյանի մահվան մասին:
Կարեն Սարիբեկյանը մասնակից է դարձել հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերին: Որպես ավագանու անդամ և ԱԺ պատգամավոր՝ նա աչքի է ընկել բազմաթիվ նախաձեռնություններով, իր ներդրումն ունեցել երկրի ու ծննդավայրի զարգացման գործում:
Կարեն Սարիբեկյանը վայելում էր համաքաղաքացիների, գործընկերների սերն ու հարգանքը:
Ծանր հիվանդությունը, սակայն, անողոք գտնվեց՝ նրան խլելով խիստ անժամանակ, երբ նա դեռ շատ անելիքներ ուներ:
Հարգելի Կարեն Բաղիշի, հանգչի՛ր խաղաղությամբ:
Ցավակցում եմ ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին, մեզ՝ բոլորիս:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-17 12:22:29