Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

ՀՀ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Երկրապահի օրվա կապակցությամբ

08.05.2024

Սիրելի երկրապահնե՛ր, հայրենակիցնե՛ր, լոռեցինե՛ր,
Երկրապահի օրվա կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ բոլորին:
Ավելի քան 30 տարի առաջ Երկրապահ կամավորականների շարժումը առաջինն իր վրա կրեց հայրենիքի սահմանների պաշտպանության, երկրի անվտանգության ապահովման ծանր պատասխանատվությունը՝ լուսավոր մի ջահ դառնալով հանուն Հայաստանի Հանրապետության անկախության ու մեր երկրի սահմանների անվտանգության համար մղված արդարացի պայքարի ճանապարհին։ Անհերքելի է Երկրապահ կամավորականների ներդրումը մեր երկրի անկախության ձեռքբերման և կայացման գործում: Երկրապահը եղել է բանակի հիմքն ու հիմնաքարը, իսկ բանակը մեր անվտանգության երաշխավորն է: Այժմ էլ այն չի դադարում լինել բանակի հենարանը:
Այսօր մենք գլուխ ենք խոնարհում մեր մարտական ընկերների, այն զոհված ազատամարտիկների հիշատակի առջև, ովքեր անառիկ պահեցին մեր երկրի սահմանները՝ Հայոց անկախ պետականության պատմության մեջ իրենց անձնուրաց սխրանքով ամրագրելով փայլուն հաղթանակներ և առողջություն ու երկարակեցություն մաղթում միության շարքերը համալրող այն բոլոր երկրապահներին, որոնց օրինակն ու սխրանքը ոգեշնչում է սերունդներին, քաջության ու հայրենասիրության դասեր տալիս: Նրանց շնորհիվ մենք այսօր ունենք երիտասարդ կառույցներ «Երիտասարդ երկրապահ» և «Պատանի երկրապահ», որոնց սաները պատրաստ են շարունակել երկրապահի գործը:
Սիրելի՛ Երկրապահներ, մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին, ողջ հայ ժողովրդին խաղաղություն և բարեկցություն:
Կեցցե՛, Հայաստանի Հանրապետությունը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38