Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Պարի միջազգային օրվա առթիվ

29.04.2024

Պարարվեստի հարգարժա՛ն ներկայացուցիչներ,
սրտանց շնորհավորում եմ ձեզ Պարի միջազգային օրվա կապակցությամբ:
Պարն արվեստներից հնագույնն է և դեռևս վաղնջական ժամանակներում հանդիսացել է մարդու հույզերն ու ապրումներն արտահատելու հնարավորություն: Պարի միջոցով ներկայացվել են տարբեր ծիսակարգեր ու արարողություններ՝ թե՛ տխրության ու թե՛ ուրախության ժամանակ:
Պատահական չէ, որ յուրաքանչյուր ազգություն ունի միայն իրեն հատուկ պարային կոմպոզիցիաներ, որոնք բնորոշում են նրա պատմական ացյալը, անցած ուղին, նախասիրություններն ու առանձնահատկությունները: Թերևս այդ է պատճառը, որ տարբեր պարեր դիտելիս՝ անմիջապես կարողանում ենք ասել, թե ո՞ր ազգին են պատկանում: Հիշենք՝ մեր Քոչարին, Բերդը, որոնք ներկայացնում են միասնական լինելու, հայրենիքը պաշտպանելու մեր արդարացի ձգտումը:
Այսօր հրաշալի առիթ է մեր խոնարհումը հայտնելու պարարվեստի երախտավորներին, ովքեր մեծ ներդրում են ունեցել մեր ազգային մշակույթը պահպանելու և զարգացնելու գործում, շնորհավորելու և շնորհակալություն հայտնելու այն վարպետներին, ովքեր հայկական ազգային պարարվեստի գաղտնիքները փոխանցում են սերունդներին, սերմանում դասական արժեքներին հավատարիմ լինելով հանդերձ՝ նոր ասելիքով հանդես գալու կարևորությունը:
Երախտավորների աստղաբույլում իրենց անփոխարինելի տեղն ունեն լոռեցի գործիչները, որոնց անունները ոսկե տառերով են գրված հայ պարարվեստի պատմության էջերում: Խոնարհումս նրանց, ովքեր արդեն չկան և քաջ առողջություն բոլոր այն վարպետներին, ովքեր շարունակում են կրթել և ուսուցանել սերունդներին: Նրանց փառահեղ անունների կողքին այսօր հնչում են երիտասարդների՝ ոչ պակաս արժանավոր անուններ և դա մեզ հպարտանալու առիթ է տալիս ու վստահություն, որ հայ պարարվեստը, մշակութային արժեքները արժանավոր ձեռքերում են:
Կրկին շնորհավորելով Պարի միջազգային օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ հաջողություններ, ստեղծագործական նորանոր ներշնչանքներ, բազում բեմեր և գնահատող հանդիսատես:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38