Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ

07.03.2024

Թանկագի՛ն կանայք, մայրե՛ր և քույրե՛ր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ։
Այս գեղեցիկ տոնը առիթ է խոսելու ձեր նկատմամբ ունեցած մեր սիրո ու ակնածանքի մասին, ընդգծելու ձեր առաքելությունը, դերակատարությունը մեր երկրի պետականության կայացման, հայկական ավանդական ընտանիքի պահպանության գործում: Հայ ժողովրդի հազարամյակների պատմությունը լի է հայ կնոջ արիության և անձնազոհության օրինակներով: Այսօր ևս ձեզ դժվարին ժամանակներ են բաժին հասել: Ձեզնից շատերն իրենց փխրուն ուսերին ստիպված են լինում կրել ընտանիքի հոգսը, միևնույն ժամանակ դաստիարակել հայրենիքի համար արժանի զավակներ: Խորին խոնարհումս՝ հերոսածին մայրերին, ովքեր մայրական քնքշանքի ու գորովանքի հետ մեկտեղ իրենց զավակների մեջ սերմանել են անսահման սերը հայրենիքի հանդեպ և պատրաստակամությունը՝ հանուն մեր երկրի սահմանների անառիկության, չխնայել անգամ ամենաթանկը՝ կյանքը: Փա՛ռք ու պատիվ ձեզ:
Սիրելի՛ կանայք, գնահատելի է ձեր ակտիվ մասնակցությունը նաև հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում: Ցանկացած բնագավառում հանդես գալով՝ որպես հմուտ կազմակերպիչներ, դուք առանձնանում եք գործի նկատմամբ ունեցած պատասխանատվությամբ: Դուք արժանի եք մեծարանքի, սիրո և ընտանեկան երջանկության: Ցանկանում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը կյանքում ունենա ամուր ընտանիք։
Կրկին շնորհավորելով այս գեղեցիկ տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ, որ գարնանային այս հիասքանչ օրը, դուք վայելեք երջանկություն և բերկրանք։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13