Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

20.12.2023

Ազգային անվտանգության ծառայության հարգելի՛ աշխատակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ մասնագիտական տոնի առթիվ:
Ձեր գործունեությունն ուղղված է մեր Հայրենիքի անվտանգության ապահովմանն ու ամրապնդմանը:
Մենք բարձր ենք գնահատում ձեր դերն ու առաքելությունը մեր պետականության անվտանգության ապահովման կարևորագույն գործում: Ձեր գործունեությունը հաճախ տեսանելի չէ քաղաքացիներին, ավելին, ձեր աշխատանքի արդյունքների մասին հանրությունը հաճախ իրազեկվում է տարիներ անց, սակայն այն չափազանց կարևոր ու նշանակալի է բոլոր բնագավառների բնականոն գործունեության համար և էական ազդեցություն է թողնում պետության կայուն զարգացման հետագա ընթացքի վրա:
Բարձր գնահատանքի են արժանի բոլոր այն ծառայողներն, ովքեր անձնվիրաբար, Հայրենիքին մեծ նվիրումով են իրականացնում իրենց առջև դրված բարդ խնդիրները՝ ժամանակին արձագանքելով ներքին և արտաքին սպառնալիքներին, մեր երկրի առջև ծառացող տարաբնույթ մարտահրավերներին:
Եվս մեկ անգամ ջերմորեն շնորհավորելով բոլորիդ ձեր մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ քաջառողջություն և աշխատանքային հետագա հաջողություններ՝ հանուն Հայաստանի Հանրապետության անվտանգության:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 15:45:49