Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Կամավորների միջազգային օրվա առթիվ

05.12.2023

Սիրելի՛ լոռեցիներ,
Կամավորների միջազգային օրվա առթիվ սրտանց շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր երբևէ, որևէ առիթով, հնարավորություն են ունեցել անշահախնդիր կերպով օգնել բոլոր կարիք ունեցողներին, օգտակար լինել Հայրենիքին: Այդպիսիք, վստահ եմ, մեր շարքերում շատ-շատ են: Մաղթում, որ ձեր կամքն անկոտրում լինի, բազուկն՝ ամուր, հնարավորություններն՝ անսպառ, որպեսզի կարողանաք բազմաթիվ լավ գործեր կատարել, օգտակար լինել մարդկանց, շրջապատին:
Կամավորության ուժը մենք տեսանք նաև այս տարի, երբ մեր մարզի, երկրի բազմաթիվ կամավորական խմբեր ու անհատներ, ավելի քան մեկ ամիս գիշերուզօր աշխատանքեր իրականացրեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու համար, այդ աշխատանքները շարունակվում են նաև հիմա: Մնում է միայն ասել՝ շնորհակալություն: Ձեր նվիրումը հնարավոր չէ գնահատել և ոչ մի բառով: Կամավոր լինելն, իսկապես, պատվաբեր է և հասու միայն մեծահոգի ու բարի մարդկանց:
Այսօր վստահաբար կարող ենք փաստել. այս ինստիտուտը մեր երկրում այլևս կայացած է:
Հիշե՛նք նաև 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո բազմաթիվ ինքնաբուխ խմբերի և անհատների գործունեությունը, մեր հասարակական կազմակերպությունների կողմից բազմաթիվ տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների նկատմամբ ցուցաբերվող հոգատարությունն ու օգնությունը:
Թվարկել պարզապես անհնար է այն ամենն, ինչ անում են մեր կամավորները:
Խաղաղություն ու փոխադարձ բարություն ձեզ և ձեր ընտանիքներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13