Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ
29.09.2023

Թանկագի՛ն տարեցներ, սիրելի՛ ծնողներ, պապիկնե՛ր, տատիկնե՛ր,
այսօր՝ Տարեցների միջազգային օրվա առթիվ, ուզում եմ հարգանքս և խոնարհումս հայտնել ձեզ՝ ձեր վաստակի, բարի խորհուրդների, փորձառության և իմաստության համար, որոնք փոխանցում եք սերունդներին՝ հորդորելով լինել մեծահոգի, բարի, ազնիվ ու հոգացավ:
Հայկական ընտանիքներում ավանդաբար մեծ է հարգանքը ընտանիքի մեծերի, նկատմամբ, տան ավագի որոշումներն անբեկանելի են եղել մշտապես, պատկառանքը նրանց նկատմամբ՝ մեծ: Մենք ձգտում ենք և այսուհետ ևս ջանալու ենք մեր ուժերի ներածին չափով բավարարելու ձեր՝ արժանապատիվ ծերություն ունենալու ակնկալիքները և ապահովելու բարեկեցիկ կյանք ու հոգատար վերաբերմունք:
Այսօր, հայ ժողովրդի համար այս ծանր իրավիճակում, առանձնակի հոգածության կարիք ունեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր տարեցները, որոնց նույնպես պետք է շրջապատենք անհրաժեշտ հոգատարությամբ, որպեսզի հայրենի բնօրրանից հեռու կարողանան արժանապատվորեն ապրել իրենց կյանքի տարիները:
Մաղթում եմ քաջառողջություն, երջանիկ ծերություն, սիրով և ջերմ վերաբերմունքով լի մթնոլորտում երկար տարիների կյանք ձեզ, թանկագի՛ն տարեցներ: