Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Կհարատևենք, եթե միասնական լինենք

20.09.2023

Սիրելի՛ հայրենակիցներ, լոռեցինե՛ր,
Երեսուներկու տարի առաջ՝ այս օրը, իրականություն դարձավ մեր ժողովրդի բաղձալի երազանքը՝ մեր երկիրը հռչակվեց անկախ հանրապետություն: Բայց այդ երազանքը մեզ հենց այնպես չտրվեց, այն ողողված է արյունով, կորուստներով, արցունքներով, ուստի այն առավել քան թանկ է մեզ համար:
Ցավոք, այս տոնական օրը տխրությամբ ու տագնապով է լցված, քանզի Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցները կենաց ու մահու կռիվ են տալիս՝ հանուն լինելիության, հանուն իրենց բնօրրանում ապրելու իրավունքի:
Ինչպես վկայում է մեր՝ ավելի քան երեք հազարամյա պատմությունը, ճակատագրով վիճակված է, որ մենք մեր պապերի կառուցած երկրում պետք է ապրենք՝ անընդհատ պայքարելով, քանզի, առանց Հայրենիքի, մենք զուրկ կլինենք ինքնությունից, չենք ունենա անցյալ ու առավել ևս՝ ապագա: Իսկ դրա համար, հատկապես այս օրհասական օրերին, պետք է լինենք միասնական և համախմբված: Պատմության քառուղիներում մենք ունեցել ենք և՛ փառապանծ հաղթանակներ, և՛ ցավոք՝ պարտություններ: Հաղթանակներ տոնել ենք այն ժամանակ, երբ մեկ բռունցք ենք դարձել ու համախմբվել: Մեր պարտությունները եղել են միայն ու միայն ոչ միասնականության, պառակտման ու դավաճանության արդյունքում: Պետք է վերջապես դասեր քաղել անցյալից: Կհարատևենք, եթե միասնական լինենք:
Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ կրկին ուզում եմ խոնարհումս հայտնել մեր հերոս տղաներին, հավերժ փա՛ռք ձեզ, և ուժ, հաղթական բազուկ ու անկոտրում կամք՝ սահմանին կանգնած մեր քաջերին:
Աստված պահապան:

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 15:45:49