Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Շինարարի օրվա առթիվ

11.08.2023

Սիրելի՛ շինարարներ, ոլորտի՛ նվիրյալներ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Շինարարարի օրվա առթիվ:
Այսօր դուք շարունակում եք մեր նախնիների գործն ու ձեզնից է կախված նաև, թե ինչ ենք փոխանցելու հաջորդ սերունդներին։

Ձեր գործն անչափ կարևոր է մեր մարզի բոլոր բնակավայրերի համար, որովհետև ձեր աշխատանքով է, որ չքնաղ Լոռիում կառուցվում են շենքեր, այգիներ, ճանապարհներ, եկեղեցիներ, այլ կառույցներ: Շինարարի աշխատանքի արդյունքով են նաև պայմանավորված մեր ազգային տնտեսության զարգացումը, ժողովրդի բարեկեցությունը և, առհասարակ, մեր երկրի շենացումը: Ուստի զարմանալի չէ շինարարի հանդեպ մեր ժողովրդի ունեցած հարգանքն ու ակնածանքը, քանզի հենց նրա ձեռքերով են վեր հառնում ազգային հարստություններն ու փոխանցվում գալիք սերունդներին:
Հայ ժողովուրդը մշտապես հպարտությամբ է մեծարել շինարարներին, ովքեր կարևորագույն դեր ունեն մեր երկրի բոլոր բնագավառների զարգացման գործում:
Հայ շինարարի վարպետությունը, արարելու ուրույն միտքն ու ոճը պատմության ընթացքում կերտել են զարմանահրաշ տաճարներ, պաշտպանական ամրություններ, կամուրջներ, ճանապարհներ, կենսական նշանակության կառույցներ, համալիրներ ու շենքեր, որոնց թվում՝ մեր ինքնությունը վկայող և աշխարհում մեր ազգայինը ճանաչելի դարձնող բացառիկ գլուխգործոցներ և ճարտարապետական հորինվածքներ:
Այսօր էլ մեր հանրապետության ողջ տարածքում, այդ թվում՝ Լոռու մարզում, աննախադեպ շինարարարկան աշխատանքներ են ընթանում, ինչը վկայում է, որ կարճ ժամանակ անց մենք կունենանք բարեկեցիկ ու մրցունակ երկիր:
Մեկ անգամ ևս շնորհավորելով ձեզ տոնի կապակցությամբ՝ քաջառողջություն, ընտանեկան բարօրություն ու երջանկության եմ մաղթում բոլորիդ:
Թող Աստված ուժ և զորություն տա ձեր բազկին, միշտ պայծառ պահի ձեր միտքը՝ արարելու և շենացնելու մեր երկիրը, մեր մարզը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-17 12:22:29