Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Երկաթուղայինների օրվա կապակցությամբ

04.08.2023

Հարգելի՛ երկաթուղայիններ
Ամեն տարվա օգոստոսի առաջին կիրակի օրը նշվում է՝ որպես Երկաթուղայինների օր, ուստի թույլ տվեք այս տոնական օրվա առիթով իմ անկեղծ և ջերմ շնորհավորանքներն ուղղել ձեզ՝ մասնագիտական տոնի` Երկաթուղայինի օրվա կապակցությամբ:

Երկաթուղային տրանսպորտը միշտ էլ հատուկ տեղ է զբաղեցրել Հայաստանի, մասնավորապես՝ Լոռու մարզի կյանքում: Մեր մարզում է գտնվում երկաթուղային տրանսպորտի ամենաբարդ ինժեներական կառույցը: Մարզն ունի 12 երկաթուղային կայան, որոնց անխափան գործունեությունն ապահովվում է հենց ձեր՝ գիշերուզօր, անշահախնդիր, տքնաջան աշխատանքի շնորհիվ:
Երկաթուղային տրանսպորտի ոլորտն, ինչ խոսք, հսկայական ու բարդ աշխարհ է՝ իր ավանդույթներով ու արժեքներով: Այն մի մեծ ընտանիք է՝ ընդհանուր նպատակներով: Երկաթուղայինի աշխատանքը պահանջված է ու շատ պատվաբեր:
Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ երկաթուղու կայուն գործունեությունը, բեռների անվտանգ փոխադրումը անհրաժեշտ պայմաններ են հասարակության բնականոն կյանքի համար: Պատահական չէ, որ երկաթուղուն կոչում են պետության տրանսպորտային զարկերակ:

Թեև մեծ աշխատանք է տարվում, բայց այսօր էլ մենք ունենք ենթակառուցվածքների արդիականացման, ծառայությունների որակի բարելավման կարիք: Վստահ եմ, որ պետություն-մասնավոր հատված հաջող համագործակցությամբ կլուծվեն բոլոր խնդիրները։
Համոզված եմ, որ դրանց հաջող լուծումը կլինի ձեր նշանակալի ներդրումը երկրի զարգացման գործում:

Կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին քաջառողջություն, հաջողություն, լավատեսություն և մասնագիտական նոր նվաճումներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13