Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա կապակցությամբ

04.07.2023

Սիրելի՛լոռեցիներ,

շնորհավորում եմ Սահմանադրության օրվա կապակցությամբ։
Սահմանադրության դերն անգնահատելի է մեր երկրի՝ ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության կայացման ճանապարհին:
Սահմանադրությունը ժողովրդի և պետության համար ունի կարևորագույն նշանակություն: Այն անկախ պետականության կարևորագույն խորհրդանիշներից է, ներքին համերաշխության, կայունության և երկրի բնականոն զարգացման ապահովման հիմնական երաշխավորներից մեկը: Մեր պետականության պատմության ընթացքում ընդունված յուրաքանչյուր Սահմանադրություն նշանավորել է մի նոր էջ մեր պետության կյանքում:
Սահմանադրությունը մեզ համար բացարձակ արժեք է, որի նշանակության գիտակցումը և արժևորումը կարևորություն ունի մեր այսօրվա և ապագայի համար:
Սահմանադրության անվերապահ կատարումը բոլորիս սրբազան պարտականությունն է, և Հայաստանի իշխանությունները հասարակության աջակցությամբ, շարունակում են իրավական դաշտի բարեփոխումներն ու անկախ դատական համակարգի կայացմանն ուղղված քայլերը, որոնք միտված են յուրաքանչյուր քաղաքացու կյանքը, իրավունքներն ու ազատություններն առավել պաշտպանված դարձնելուն:
Սահմանադրությունը համարվում է երկրի օրինականության խորհրդանիշը և հետևաբար յուրաքանչյուր պետության համար շատ կարևոր է նաև օրինապաշտ և միևնույն ժամանակ օրենքով պաշտպանված քաղաքացի ունենալը:
Կրկին շնորհավորելով այս կարևոր տոնի առթիվ` մաղթում եմ բոլորիս խաղաղություն, լավատեսություն և բարեկեցություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13