Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ԽՈՍՔԸ ՎԻԳԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

22.06.2023

Խոր ցավով տեղեկացա կուսակցական, քաղաքական, պետական գործիչ, ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանի անժամանակ մահվան մասին:
Որքա՜ն կիսատ գործեր մնացին, որքա՜ն անելիքներ կային: Ցավոք, դրանք անկատար մնացին: Հմուտ գործչի խորհուրդներն ու հորդորներն օդ ու ջրի պես անհրաժեշտ էին ավելի երիտասարդ գործընկերներին:
Վ. Խաչատրյանի հստակ դիրքորոշումը մեր երկրի համար առանցքային նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ շատ համարձակ էին և կարող էին էական բեկում մտցնել մի շարք կարևոր խնդիրների լուծման տեսանկյունից:
Վիգեն Խաչատրյանը 1997թ. ապրիլ-նոյեմբեր ամիսներին զբաղեցրել է նաև Լոռու մարզպետի պաշտոնը և այդ կարճ ժամանակահատվածում հասցրել լինել սիրված ու գնահատաված գործընկեր:
Նրա բացառիկ առանձնահատկությունը արդարամտությունն էր, իրատեսական մոտեցումները բոլոր հարցերի վերաբերյալ:
Նրա հիշատակը միշտ վառ կմնա ընտանիքի անդամների, հարազատների, գործընկերների սրտերում:
Հանգչե՛ս խաղաղությամբ, սիրելի Վիգեն Սուրենի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13