Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողների օրվա առթիվ

21.06.2023

Սիրելի՛ բուժաշխատողներ,
առողջապահական համակարգի հարգարժա՛ն ներկայացուցիչներ,
այսօր՝ Բուժաշխատողների մասնագիտական օրվա առթիվ, իմ շնորհավորական ջերմ ուղերձներն եմ հղում ձեզ:
Ձեր գործունեությունը, որն, ինչ խոսք, առաքելություն է, կենսակերպ, պահանջում է ծայրաստիճան պատասխանատվություն և անձնուրացություն, քանզի երբ հիվանդը ձեր կարիքն է ունենում, մոռացության եք տալիս թե՛ ձեր անձնական կյանքը և թե՛ ցանկացած այլ գործ:
Քչերին է տրված արհեստավարժ, հոգատար, մի խոսքով իսկական բժիշկ, բուժաշխատող լինելու շնորհը և հենց այդ նվիրյալներն են իրենց ուսերին տանում մարդկության հույսերն ու սպասումները՝ դեպի կյանք վերադարձնելով հուսահատության շեմին հայտնված զավակին ու ծնողին, քրոջն ու եղբորը, տատին ու պապին...
Ձեր անսահման նվիրումը մեր հանրությունը տեսավ հատկապես մարդկությանը պատուհասած ամենավտանգավոր համաճարակներից մեկի ժամանակ՝ ՔՈՎԻԴ-ի դեմ պայքարում, ապա նաև՝ պատերազմի օրերին, երբ սեփական կյանքի գնով բազմաթիվ նվիրյալ բժիշկներ փրկեցին մեր զինվորների կյանքը: Հավերժ փա՛ռք ու խոնարհու՛մ նրանց հիշատակին:
Այսօր էլ դուք ամենօրյա պայքար եք մղում վիրավորում ստացած մեր զինվորների լիարժեք ապաքինման համար:
Սիրելի՛ բուժաշխատողներ,
երախտագիտության խորը զգացումով եմ շնորհավորում ձեզ այսօր, մաղթում, որ ծայրահեղ իրավիճակներում աշխատելու առիթներ երբեք չունենաք, որ ձեր բոլոր հիվանդները առողջացած ու երջանիկ տուն դառնան, որ ձեր գիտական նվաճումներով նորանոր բացահայտումներ անեք առողջապահության ոլորտում՝ նպաստելով միլիոնավոր քաղաքացիների առողջացմանը և, այդպիսով, նաև բարձր պահեք հայ գիտնականի անունը:
Սիրելի՛ բուժաշխատողներ,
կրկին ու կրկին շնորհավորելով ձեզ՝ ինձ իրավունք եմ վերապահում բոլոր լոռեցիների անունից երախտագիտություն հայտնելու յուրաքանչյուրիդ և առանձնահատուկ կերպով արժևորելու մեր մարզի այն բուժաշխատողների նվիրումն, ովքեր ամենօրյա իրենց աշխատանքով օգնում են մեր քաղաքացիներին, փրկում կյանքեր:
Մաղթում եմ ձեզ քաջառողջություն և աշխատանքային հաջողություններ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13