Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

01.06.2023

Սիրելի՛ փոքրիկներ, ջերմորեն շնորհավորում եմ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:
Հունիսի 1-ը տարվա ամենագեղեցիկ և ուրախ տոներից մեկն է:
Թող այս օրը և ձեր կյանքի բոլոր օրերը լցված լինեն անսպառ ուրախությամբ ու զիլ ծիծաղով, երգ ու խնդությամբ, ամենանվիրական երազանքների ու հրաշքների իրականացմամբ: Մաղթում եմ, որպեսզի խաղաղությունը, անհոգությունը, երջանկությունը լինեն ձեր մշտական ուղեկիցը, շրջապատված լինեք անսահման սիրով ու հոգատարությամբ:
Մեր նպատակն է անել հնարավորը, որպեսզի ձեր մանկությունն անցնի խաղաղ ու զարգացող հայրենիքում, որպեսզի դուք մեծանաք առողջ ու երջանիկ՝ շրջապատված անսահման ջերմությամբ ու հոգատարությամբ, ստանաք որակյալ ու ժամանակակից կրթություն:
Մանկական երջանկության ամենակարևոր պայմանը ծնողական սերն ու ջերմությունն է, ուշադրությունն ու հոգատարությունը: Հարգելի՛ ծնողներ, թող ձեր փոքրիկների մանկության ամեն մի օրը դառնա լուսավոր ու վառ հիշողություն:
Լոռու մարզպետարանի կողմից իրականացվող ծրագրերը երեխայակենտրոն են և միտված են մեր համայնքների բալիկների կյանքն առավել ապահով, բարեկեցիկ ու անհոգ դարձնելուն:
Մեր հասարակության ու մեզանից յուրաքանչյուրի պարտքն ու առաքելությունն է՝ սատար կանգնել բոլոր երեխաների երազանքների ու նպատակների իրականացմանը:
Սիրելի փոքրիկներ,
դուք եք մեր ապագան, ու շատ-շատ կարևոր է, որ նաև լավ մարդ ու հայրենիքին պիտանի քաղաքացներ մեծանաք:
Կրկին շնորհավորելով տոնի առթիվ` խաղաղ երկինք ու անհոգ մանկություն եմ մաղթում Ձեզ, փոքրի՛կ բարեկամներ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13